«ՊՈՆՏՈՍ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ՍԵՎԱՆԻ ԼԻՃԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ(ֆոտոշարք)

Օրերս «Պոնտոս» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի (ուսումնասիրվող համապատասխան տարածքներում) ծրագրի հայաստանյան գործընկերներ-հետազոտողների հրավերով կայացավ հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք , որ մեդիատուրն իրականացվեց «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում և ԵՄ ֆինանսավորմամբ: Հայաստանում ծրագիրն իրականացվում է երկու գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:

«Պոնտոս» ծրագրի նպատակն է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի երկրներում և նրա սահմաններից դուրս՝ լայնածավալ, ներդաշնակ բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու համար:Ծրագիրն օգտագործում է «Կոպերնիկուս» համակարգի տվյալներեն ու ծառայությունները, ստեղծելով առցանաց ծառայությունների հարթակ , որ հասանելի կդարձնի , մի շարք տեղական, ազգային և տարածաշրջանային շահառուների համար: Հիշեցնենք, որ «Կոպերնիկոսը» ԵՄ արբանյակային դիտարկման ծրագիրն է, որը առաջարկում է տեղեկատվական ծառայություններ, որոնք ստացվում են արբանյակային դիտարկման միջոցով և տեղում հավաքված (ոչ տիեզերական) տվյալներից.ցանկացողներն ի դեպ կարող են տեղեկություն ստանալ հիշյալ էլ.կայքից.www copernicus.eu/en:

Տիեզերքից ստացած առաջնային (օր.՝ նկարները) և երկրորդային (օր.՝ քարտեզներ) արդյունքները համադրվելու են ոլորտում հավաքագրված առկա տվյալների և գիտելիքների հետ: Պոնտոս գործառնական հարթակը և ներդրված առցանց ծառայությունները կապահովեն նոր տվյալներին և արդյունքներեին բաց հասանելիություն:Տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար արբանյակային տվյալների և ծառայությունների կիրառմամաբ կիրականացվեն թվային քարտեզագրում, աշխարհատեղեկատվական և դաշտային տվյալների հավաքագրում, ուսումնասիրություն և վերլուծություն՝ ընդգրկելով ծովային և լճային ափամերձ և ցամաքային տարածքները և թիրախավորելով արդյունաբերական , հանգստի, գյուղատնտեսության, ջրային տնտեսության և առևտրի գործունեության ոլորտները ՀՀ-ում , Վրաստանում, Ուկրաինայում և Հունաստանում:Տեղական շահագրգիռ կողմերը և թիրախային մյուս խմբերը կտեղեկացվեն և կստանան համապատասխան գործիքներ՝ տեղեկատվության և դրա պարբերական թարմացումներին հասանելիություն ստանալու համար:

Ծրագրի փորձնական տարածքներն ընդգրկվել են անդամ երկրների շարքից , այդ թվում Վրաստանի տարածքում, Հունաստանի և այլ, ինչպես նաև մեր հանրապետության Սևանա լիճը և ջրհավաք ավազանը: Այս ուսումնասիրության տրույթը ընդգրկել է Սևանի լճի տարածաշրջանները, (Հայրավանք- բուսականության ուսումնասիրություն,Նորատուս-կոշտ թափոնների և կեղտաջրերի խնդիրների ուսումնասիրում,Լիճքի ճահճային գոտիներև Մարտունի գետ) յուրաքանչյուր վայրում իրականացվել է համապատասխան ուսումնասիրություններ, իսկ ակնկալվող արդյունքները արդյունավետ են վերոհիշյալ մոտեցմանը համապատասխան և շահառու բոլոր շրջանակներին հասանելի:

Սևանա լճի և նրա ավազանի շուրջ իրականացված ծրագրի շուրջ ավելի մանրամասն զրուցեցինք «Պոնտոս» ծրագրի հաղորդակցության ղեկավար Տաթևիկ Վարդանյանի հետ:

-Տիկին Վարդանյան քանի՞ տարի է , որ գործում է ծրագիրը և հիմնական ուղղությունը բնապահպանական է :

-«Կոպերնիկոս» համակարգի միջոցով Սևծովյան ավազանում իրականացվում է շրջակա միջավայրի մոնիտորինգը, որը մեկնարկվեց 2020 թվականի հուլիս ամսից:ֆինանսավորումը ԵՄ-ից է , համագործակցում են չորս պետությունների հետ ՝այդ թվում Հունաստան, Ուկրայինա և վեց գործըկերային կառույցներ՝ այդ թվում ՀՀ Ամերիկյան համալսարանը: Իսկ ծրագրի նպատակը՝ Սևծովյան ավազանի ուսումնասիրությունների կարողությունների զարգացումն է, հարևան երկրների միջև բնապահպանական մոնիտորինգը , որն ուղիղ առնչվում է և ունի ազդեցություն մեր տարածաշրջանի տվյալ գոտու բնապահպանական միջավայրի վրա : Միջազգային պայմանագրերի հիման վրա մենք նույնպես ներառված ենք այստեղ, ուստի բնապահպանական համապատասխան մոնիտորինգն ուժեղացնելու և դրանից բխող բոլոր կողմերի կարողությունները զարգացնելու, համար մենք իրականացրեցինք Սևանի լճի և նրա ավազանի շուրջ սպեցիֆիկ մեթոդոլոգիական ուսումնասիրություններ, մեր գործընկերների հետ համատեղ, պիլոտային ծրագրի շրջանակներում, տարածքի ուսումնասիրության վերաբերյալ:

-Նախկինում արդյո՞ք Սևանի ավազանում իրականացվել է ծրագր՝ լճի ծաղկման , «ջրիմուռների» (էստրոֆիկացիայի) հետ կապված, որն այսօր վերցրել եք,որպես թեմատիկ ուսումնասիրման օբյեկտ:

-Մենք միայն ծաղկման ազդեցությունը, որպես այդպիսին չենք դիտարկում, այլև գյուղատնտեսական , անտառների, ճահճացման, կոշտ թափոններ , կեղտաջրերի և այլ գործոնների ազդեցությունն է համատեղվում և դառնում ճահճացման համար սպեցիֆիկ ուսումնասիրման համար առարկա:

-Տիկին Վարդանյան այս համատեղ աշխատանքը, արդյո՞ք ՀՀ պետական մարմնի հետ առաջին ծրագիրն էր :

-Այո: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության հետ համատեղ միջազգային ծրագրում ներգրավելու առաջին փորձն էր, որը պիլոտային էր, սակայն արդյունավետ դարձավ բոլոր շահագրգիռ կողմերի համար: Մասնավորապես մեր կողմից առաջարկված ծառայություններից էլեկտրոնային եղանակով կարող են օգտվել բոլոր մարդիկ և կազմակերպությունները, զգալիորեն թեթևացնելով իրենց աշխատանքները: Այսուհետ թե ՛ տեսչական մարմնի ծառայողները և ուսանողները, և թե՛ ՏԻՄ աշխտակիցներն ավելի մատչելի և դյուրին կարող են կազմակերպել իրենց աշխատանքները:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love