Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Երևան մոլում կգործի բանկի ժամանակավոր տաղավարը, որտեղ հասանելի կլինեն հետևյալ գործառույթները՝ Վարկային հայտերի ընդունում Մոբայլ բանկինգի ակտիվացման դիմումի ընդունում SMS ծառայության ակտիվացման դիմումի ընդունում Քարտերի բացման դիմումի ընդունում Բանկի կողմից տրամադրվող այլ պրոդուկտների վերաբերյալ խորհրդատվություն Կգործի նաև հատուկ առաջարկ․ AMIO Visa Gold կամ AMIO Mastercard Gold քարտ ստանալու համար դիմում ներկայացրած հաճախորդներին քարտերը կտրամադրվեն անվճար՝ առանց տարեկան սպասարկման վճարի։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Հարձակումը հարձակում ա, ոչ մի բանից մի վախեցեք.Սասուն Միքայելյանը դիրքեր է ճանապարհում ԵԿՄ–ականներին
Մենք միշտ կանգնած ենք մեր բանակի կողքին: Այս մասին ԵԿՄ շենքի մոտ հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ դիմելով ԵԿՄ անդամներին, որոնց հերթական խումբը պատրաստվում է մեկնել դիրքեր: «Մենք մեր գործն ենք անում, սա Սպարապետի թողած ժառանգությունն է: Եթե դիվերսիոն հարձակում լինի, տեղում պետք է կողմնորոշվել: Հարձակումը հարձոկում է, ոչ մի բանից մի վախեցեք: Եթե մարդ կա, որ այդ հոգեբանությունը չունի ունենալ, ընդամենը գալիս է Երկրապահով գնում է, այդպես չի կարող լինել»,-ասաց նա:
Կարդալ ավելինՍԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ – արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով, – արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղները ապահով չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան…
Կարդալ ավելինCOVID-19-ը բարձրացնում է արյան մեջ ճարպային փոխանակման խախտումների հավանականությունը. JCl
Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ COVID-19-ը կարող է բարձրացնել դիսլիպիդեմիայի հավանականությունը, վիճակ, որի դեպքում արյան մեջ նկատվում է լիպիդների (ճարպերի) անոմալ մակարդակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation-ում։ Լիպիդները ճարպերի եւ ճարպանման նյութերի ընդարձակ խումբ են, որոնք պարունակվում են բոլոր կենդանի բջիջներում։ Դրանք անհրաժեշտ են էներգիայի պահպանման, միջբջջային ազդանշանների փոխանցման եւ բջջային մեմբրանների (թաղանթների) ստեղծման համար։ Ստուգելու համար, թե ինչպես է աշխատում ճարպային փոխանակությունը, եւ որպեսզի պարզվի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման…
Կարդալ ավելինՇուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Ավինյան
Մենք երկու ամիս շուտ արդեն որոշակի քայլեր նախաձեռնեցինք, որ մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը, այս անցումը ամբողջապես կանխիկ վճարումներից դարձնենք մասամբ արդեն անկանխիկ, հուսով եմ՝ մինչև հունվարի 1-ը գրեթե 100 տոկոսանոց անկանխիկին կմոտենանք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի խոսքով, իրենք քննարկում են ունեցել ԿԲ գործընկերների հետ, շուտով նաև պետք է լուծվի բանկային քարտերով վճարումների խնդիրը։ «Դա նույնպես հնարավորություն է լինելու այս անցումային շրջանում…
Կարդալ ավելինԵրևանի նոր 171 ավտոբուսների համար 342 վարորդ է անհրաժեշտ․ աշխատավարձը՝ 420 հազար դրամ. քաղաքապետարան
Արդեն իսկ Երևանում գտնվող 171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս խնդրեց բարձրաձայնել՝ ինչ աշխատանք է և ինչ աշխատավարձ է ենթադրում։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Մեզ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր՝ «D» կարգի վարորդական իրավունքով 2 տարի աշխատանքային ստաժովվ, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար…
Կարդալ ավելինԵղիշե Կիրակոսյանը կմասնակցի Հաագայի դատարանի հայցապահանջների վերաբերյալ ներկայացված առարկությունների նիստերին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նոյեմբերի 11-13-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննվող դատական գործերի շրջանակներում դատարանի իրավազորության և հայցապահանջների ընդունելիության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռների հրապարակման նիստերին մասնակցելու նպատակով: Եղիշե Կիրակոսյանին Նիդերլանդների Թագավորություն գործուղելու մասին վարչապետի որոշումն՝ այստեղ:
Կարդալ ավելինՄետրոյի կուտակումները եղել են վագոնների մոտ, դա կապ չունի միասնական տոմսային համակարգի հետ. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մետրոպոլիտենից հրապարակված լուսանկարներին և տեսանյութերին՝ կուտակումների մասին։ «Նոյեմբերի 1-ին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ տեսնում ենք մեծածավալ կուտակումներ հենց մետրոյի վագոնի մուտքի մոտ, որը բացարձակ կապ չուներ միասնական տոմսային համակարգի հետ, բայց մեկ այլ խնդրի մասին էր վկայում, որ նոր շարժակազմերի կարիք ունենք։ Այժմ ևս մեկ շարժակազմ ենք սկսում շահագործել։ Պիկ ժամերին ունենում ենք այդ կուտակումները, որը միասնական տոմսային համակարգի հետ որևէ կապ չուներ»,- ասաց…
Կարդալ ավելինՀայտարարություն. 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ.ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կազմալուծմամբ պայմանավորված՝ 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծ: Հեռախոսահամարը շարունակում է գործել ՆԳՆ ոստիկանության նոր կազմավորված Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչությունում։ Այսուհետ 1-77 հեռախոսահամարը ծառայելու է նախկին Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող գործառույթների եւ ներկայիս Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության վարչական գործունեության եւ բողոքների քննության վարչության գործառույթների (տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության, վարչական բողոքների քննության, վարչական եւ դատական ակտերի կատարումն ապահովող, ճանապարհային երթևեկության…
Կարդալ ավելինԵրևանում տրանսպորտից օգտվելու արդյունքում հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի բարձրացել է 5 և 4 մլն դրամով. փոխքաղաքապետ
Երևանում տրանսպորտից օգտվելու համար հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործխակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Ուրբաթ օրը, երբ դեռ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանությունից, այնուամենայնիվ, օրական հասույթի արձանագրված բարձրացումը պահպանվել է, իսկ շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է: Իհարկե, չենք խուսափել նաև որոշակի խնդիրներից, որը անընդմեջ մոնիտորինգ ենք…
Կարդալ ավելին