Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների ու մասին, որի հետազոտությունների արդյունքները…
Կարդալ ավելինԱյլ
ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «TRACES» ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը: Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին (snund@ssfs.am, ssfs@ssfs.am) էլեկտրոնային եղանակով (դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) պետք է ներկայացնի դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը. 1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը, 2) տարածքի գծապատկերը…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿՈՐՊՈՒՍ ԳԱՍՏՐՈԲԱՐ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի…
Կարդալ ավելինՍԵԶՈՆԱՅԻՆ ՊՏՈՒՂ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐԶ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Ամռանը բնական ճանապարհով հասած մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենը պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք ապահովում են մեր օրգանիզմի պահանջները՝ ամրապնդելով իմունային համակարգը: Սեզոնային մրգերի, հատապտուղների և բանջարեղենի օգտագործումն առողջ և բալանսավորված սննդակարգի հիմքն է, և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղեն և միրգ ընտրելիս հետևել մի շարք պարզ կանոնների՝ այդպիսով նվազագույնի հասցնելով աղիքային վարակիչ հիվանդությունների սեզոնային բռնկումները․ – մրգերն ու բանջարեղենը ձեռք բերեք միայն հաստատված և վերահսկվող վաճառակետերից, –…
Կարդալ ավելինՄամուլի հաղորդագրություն․ Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու
Կոմիտաս պարկի բնակարանները ենթակա են գազիֆիկացման՝ առանց կառուցապատողին լրացուցիչ վճարներ կատարելու «Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։ Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։ Վարույթի ընթացքում Ընկերությունը քայլեր է ձեռնարկել գազիֆիկացման իրականացման ուղղությամբ, սակայն հետագայում…
Կարդալ ավելին«Խոսրովի Անտառ»-ը հյուրընկալ է հարակից գյուղացիների համար , սակայն ոչ /առևտուր անելու համար/
Օրերս ԶԼՄ ներկայացուցիչների այցն իրականացվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի(FPWC ) կողմից ՝ cop-17 մեդիա դպրոցի շրջանակում: Cop-17մեդիա դպրոցը կազմակերպվել է ՀՀ ՇՄՆ, ՄԱԿ Հայաստանյան գրասենյակը և GIZ-ի կողմից՝ ԵՄ և ԳԴՀ շրջակա միջավայրի , կլիմայական գործողությունների , բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) աջակցությամբ:«Խոսրովի Անտառ»-ը հատուկ պահպանվող տարածք է, որտեղ այցելության նպատակը շատ խորն էր և հանգամանալից բացատրության ականատես եղանք , որոշ հարցերի քննարկման ժամանակ: Ավելի պարզ դարձավ , որ Խոսրովի…
Կարդալ ավելինԶԳՈՒՇԱՑԵ՛Ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։ Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։ Հորդորում ենք՝ •…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԵՔԻԱԹ» ՃԱՄԲԱՐԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝ – սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, – խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել հարթ, պատշաճ մաքրման և ախտահանման ենթակա մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, – խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, – սառնարանը և դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման…
Կարդալ ավելինՄԻՊ-ը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ՁՊՎ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև ձերբակալված…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԲՐԻԿԵՏ ՎԱՆԻԼԱՅԻՆ ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝ – լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի…
Կարդալ ավելին








