Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կողմերը առարկայական քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության…
Կարդալ ավելինՏեսադարան
Շենավան գյուղի բնակիչը «Կալաշնիկովի» ինքնաձիգ էր պահում․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը ապօրինի պահում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ շենավանցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են ինքնաձիգ, 2 փամփուշտատուփ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտով և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ…
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելինՀամերկրացուն սպանած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումերի արդյունքում Ռուբինյանց-Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել և բաժին…
Կարդալ ավելինԹմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ: Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Տելեգրամյան մի կայքէջի օգտատիրոջից` իրացնելու նպատակով: Պարզվեց նաև, որ նրանք նախքան…
Կարդալ ավելինԱպօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ․ նոր բացահայտում(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ ութ հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը Սայաթ-Նովա գյուղում ապօրինի կառուցված լվացման և տեսակավորման…
Կարդալ ավելինՀարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Մայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս: Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին երեք օր անց: Մայիսի 5-ին` ժամը 13.20-ին, Էջմիածնի Մաշտոցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը գողություն…
Կարդալ ավելինՋրատարն ընկած կնոջը հաջողվեց փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է(Տեսանյութ)
Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում են ջրատարի մոտակայքում գործող կարևոր նշանակության օբյեկտի պահպանություն։ 1-ին ռազմականացված ջոկատի հրաձիգ Սարգիս Սարգսյանը վերհիշում է կատարվածի մանրամասները։ «Գործընկերոջս հետ…
Կարդալ ավելինՆոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համար(Տեսանյութ)
Խլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ Նման տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու դեպքում պարեկային ծառայողներն իրականացնում են սահմանված ընթացակարգով վարչարարություն։ Ավելին, Ոստիկանությունն ապրիլ ամսից արդեն իսկ որդեգրել է…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 406, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 312, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36 և 1637 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել…
Կարդալ ավելին