Ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել տնտեսական աճին՝ միաժամանակ աջակցելով բնության պահպանությանը։ Այս թեմային է անդրադարձել Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ Forbes-ի առցանց հրատարակությունների հետ համագործակցությամբ պատրաստված՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակման մեջ: Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերի դերը բնապահպանական նպատակները գործնական ներդրումների վերածելն է։ Ֆինանսավորումն ուղղորդելով համապատասխան ծրագրերին՝ նրանք կարող են միաժամանակ նպաստել տնտեսական աճին և բնության պահպանությանը։ Այս նպատակին հասնելու համար նա կարևորել է պատասխանատու ֆինանսավորման քաղաքականությունը, հստակ կանոններն ու բանկերի, բիզնեսի և պետական կառույցների…
Կարդալ ավելինՏնտեսություն
Եվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար
Հոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Սա լավ առիթ է մտածելու քո ծրագրերի մասին և հիշելու, որ նպատակներին հասնելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են մեծ գումարներ: Գուցե ուզում ես ճանապարհորդել, նոր բան սովորել, որևէ գնում անել կամ պարզապես պահուստ ունենալ անսպասելի ծախսերի համար։ Իսկ եթե սկսես հենց այսօ՞ր Սկզբում որոշիր՝ որքան գումար է քեզ անհրաժեշտ և ամսական որքան կարող ես խնայել։ Օրինակ՝ ամեն ամիս 10,000 դրամ առանձնացնելով՝ մեկ տարում կկուտակես 120,000 դրամ՝ առանց…
Կարդալ ավելինԿապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվել է ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով
2026 թվականի հոկտեմբերի 20-ի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով: Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2027 թվականի մայիսի 1-ից։ Կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափի որոշումը և հիմնավորումը (2026թ. 3-րդ եռամսյակ) Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշները և ռիսկերը (2026թ. 3-րդ եռամսյակ)
Կարդալ ավելինԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալ
Գումար խնայելիս հաճախ առաջանում է ընտրություն՝ միջոցները պահել ցանկացած պահի հասանելի՞, թե՞ ներդնել ավանդում, ձեռք բերել պարտատոմսեր կամ ընտրել ներդրման այլ տարբերակ՝ տոկոսային եկամուտ ստանալու նպատակով։ Սակայն խնայողություններ կատարելիս հաճախ մոռանում ենք նաև այլ ֆինանսական գործիքի՝ խնայողական հաշվի մասին, որն ունի կարևոր առավելություն. դրանում պահվող գումարը մշտապես հասանելի է և անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել ցանկացած պահի։ Ինչո՞վ է խնայողական հաշիվը տարբերվում սովորական հաշվից։ Սովորական ընթացիկ կամ քարտային հաշիվը հիմնականում նախատեսված է վճարումներ և…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը
Ամիօ բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Նախորդ երկու թողարկումների ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո այս արդյունքը ևս մեկ անգամ հաստատում է ներդրողների կայուն հետաքրքրությունն Ամիօ բանկի պարտատոմսերի նկատմամբ։ Թողարկման շրջանակում առաջարկվել է 30,000 պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 24 ամիս շրջանառության ժամկետով և արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականությամբ: Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով ազատ միջոցները ներդնելու և…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր
Ուրախ ենք հայտնել, որ Ամիօ բանկը դարձել է Հայաստանում անցկացվող COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկերը՝ աջակցելով բնության պահպանությանն ու կայուն ապագայի ապահովմանն ուղղված միջազգային նախաձեռնություններին։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է պետությունների, միջազգային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության ու բնության վերականգնման համատեղ լուծումներ մշակելու նպատակով։ Աջակցելով COP17-ին՝ Ամիօ բանկը կարևորում է բիզնեսի մասնակցությունը բնության պահպանությանը։ Մեզ համար երկրի զարգացումը նաև մեր բնական հարստությունը…
Կարդալ ավելինԱմիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիան
Ամիօ բանկը Instagram-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիան: Ակցիայի շրջանակում 16-ից 25 տարեկան անձինք, ինչպես նաև 25 տարեկանից բարձր ուսանողները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Amio Mastercard Student քարտ՝ 5 տարով, առանց քարտի բացման և տարեկան սպասարկման վճարների։ Քարտով առնվազն 10 000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով հաստատված անկանխիկ գործարք կատարած քարտապանները նաև մասնակցել են գովազդային վիճակախաղին։ Համակարգը պատահականության սկզբունքով՝ քարտերի վերջին չորս թվանշաններով, ընտրել է 3 հատ AirPods…
Կարդալ ավելինԱմիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-Սեբաստիայում
Զորավար Անդրանիկի փողոց 40/7 հասցեում տեղի ունեցավ Ամիօ բանկի «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը։ Մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հաշիվների բացում և սպասարկում, վճարային քարտեր, վարկեր, ավանդներ, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական ծառայություններ։ Նոր մասնաճյուղի բացումը ևս մեկ քայլ է հաճախորդներին ավելի մոտ լինելու, բանկային ծառայություններն առավել հասանելի դարձնելու և որակյալ սպասարկում ապահովելու ուղղությամբ։ Ինչպես իր խոսքում նշեց Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը․ «Այսօր, երբ բանկային ծառայություններն ավելի ու ավելի թվային են…
Կարդալ ավելինՁեր բիզնեսի հաջորդ քայլը՝ քառակուսուց դուրս
Ձեր բիզնեսի նպատակներն այլևս քառակուսում չե՞ն տեղավորվում։ Անկախ նրանից, թե ինչպես եք տեսնում Ձեր բիզնեսի զարգացման հաջորդ փուլը, Ամիօ բանկը կաջակցի թե՛ մասնագիտական խորհրդատվությամբ, թե՛ ֆինանսավորմամբ։ Ամիօ բանկը մեկնարկել է բիզնես վարկերի ակցիա, որի շրջանակում բանկի գործող և նոր հաճախորդները կկարողանան ստանալ ֆինանասավորում ավելի շահավետ պայմաններով։ Ակցիայի շրջանակում վարկ ստացած հաճախորդներին կտրամադրվի նաև Mastercard Business, Visa Business կամ Visa Signature Business վճարային բիզնես քարտ՝ 5 տարի ժամկետով, առանց տրամադրման և սպասարկման վճարների։ Ակցիայի մանրամասներին…
Կարդալ ավելինԱյս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան
Հոկտեմբերի 12-ը աշխարհահռչակ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն էր։ Այս տարի մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան։93 տարի դուդուկի լեգենդը ապրեց մաքուր ու ազնիվ կյանքով՝ նվիրված իր ընտանիքին, ընկերներին ու գործին։ Ինքնուս երաժշտից՝ դարձավ պրոֆեսիոնալ, ստացավ ամենաբարձր կոչումներն ու մրցանակները։ Առաջին մեծ բեմելը Մոսկվայում էր, 1947 թվականին։ «Տասնինը տարեկան էի։ Ելույթ ունեցա Կրեմլում, որտեղ ներկա էր Ստալինը։ Նա ինձ «Պոբեդա» ժամացույց նվիրեց»,–հարցազրույցներից մեկում հիշում էր Վարպետը։ Նա հանդես եկավ ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժիշտների,…
Կարդալ ավելին









