Ուրախ ենք հայտնել, որ Ամիօ բանկը դարձել է Հայաստանում անցկացվող COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկերը՝ աջակցելով բնության պահպանությանն ու կայուն ապագայի ապահովմանն ուղղված միջազգային նախաձեռնություններին։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-30-ը։ Այն համախմբում է պետությունների, միջազգային կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության ու բնության վերականգնման համատեղ լուծումներ մշակելու նպատակով։
Աջակցելով COP17-ին՝ Ամիօ բանկը կարևորում է բիզնեսի մասնակցությունը բնության պահպանությանը։ Մեզ համար երկրի զարգացումը նաև մեր բնական հարստությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու պատասխանատվություն է։
Բանկի համար կանաչ նախաձեռնություններին աջակցելը նաև ներդրում է այն միջավայրում, որտեղ ապրում են մեր հաճախորդները, զարգանում են բիզնեսներն ու համայնքները։ Նրանց երկարաժամկետ բարեկեցությունը սերտորեն կապված է բնական պաշարների պատասխանատու օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հետ։
Հայաստանում COP17-ի անցկացումը նոր հնարավորություններ է բացում բնության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության համար։ Այս գործընկերությամբ Ամիօ բանկը միանում է համաժողովի հիմնական ուղերձին՝ բնության հանդեպ պատասխանատվությունը վերածել գործողության։
Միասին՝ գործելով հանուն բնության։
✉️ info@amiobank.am | 📞 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
