ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։ Համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման…
Կարդալ ավելինՍպորտ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Արարատի մարզի Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին
Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Արարատի մարզի «Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին։ ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության, երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքի ապահովման, ինչպես նաև իրավունքի…
Կարդալ ավելինՉարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունն ու ամփոփիչ միջոցառումը: Ցուցադրությունը բացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 5-ից: «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի ու ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ցուցադրվել են Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքները, որոնք բերվել են ԱՄՆ-ից: Ցուցադրվել է նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և…
Կարդալ ավելին«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». ներառական կրթական ծրագիր՝ Մատենադարանի թանգարանում
Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մատենադարանի թիմին…
Կարդալ ավելինԼոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական մշակութային արժեքը կբերվի Հայաստան. հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ
Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկի ձեռք բերման և Հայաստան տեղափոխման համար։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա նշմամբ՝ նախարարությունն իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ, և հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք նաև հայկական մշակութային ժառանգության կարևոր մասն են կազմում, փորձ է արվում վերադարձնել Հայաստան: «Վերջերս Արշիլ Գորկու հեղինակած մի կտավ ենք…
Կարդալ ավելինՀինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար
Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները: Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ կորոշվի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը։ Ստացված հայտերը SMS քվեարկության փուլից առաջ հանրությանը հասանելի դարձնելու և ծանոթացնելու նպատակով ներկայացվում են հայտերի փաթեթները։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026…
Կարդալ ավելինԿյանքից հեռացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 39 տարեկանում անժամանակ կյանքից հեռացել է անվանի բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն Վանես Մարտիրոսյանը։ Վանես Մարտիրոսյանն ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ արձանագրելով 36 հաղթանակ: Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։ Վանես Մարտիրոսյանի վերջին մենամարտը կայացել…
Կարդալ ավելինԿյանքից հեռացել է հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 99 տարեկանում կյանքից հեռացել է Օլիմպիական չեմպիոն, խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։ Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ…
Կարդալ ավելինԼրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ 2025թ.-ի ՀՀ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված,…
Կարդալ ավելինՀայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային: Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝ Մաթեմատիկա- I խումբ` 5-րդ դաս., II խումբ` 6-րդ դաս., III խումբ` 7-րդ դաս., IV խումբ` 8-րդ…
Կարդալ ավելին







