Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի 330 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (150+180):

Աշխարհի բրոնզե մեդալակիրը առաջին մոտեցմամբ պոկեց 146 կգ: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի հավաքականի մարզիչները պատվիրեցին 151 կգ, որը նույնպես հաջողությամբ պոկեց եւ ապահովեց առաջին տեղը պայքարում: Երրորդ մոտեցման համար Սահակյանը155 կգ-ով ցանկանում էր սահմանել Եվրոպայի ռեկորդ պոկում վարժությունում, բայց ձախողեց: Այս վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում Սահակյանը պայքարը սկսեց 180 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 185 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում Սահակյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 332 կգ արդյունքով նվաճեց  թուրք Յուսուֆ Գենչը: Բրոնզե մեդալակիր դարձավ ռուս Յեգոր Պոպովը՝ 328 կգ:

Գոռ Սահակյանը Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաեւ 2025-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված առաջնությունում:  73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցել էր  338 կգ արդյունք:

Spread the love