Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու քաղաքականությունից. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԳՆ-ն։«2023 թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանը՝ Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ…

Կարդալ ավելին

ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է․ Հայաստանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է։ Այս մասին միջազգային դատարանի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն Ադրբեջանին պարտավորեցնի դադարեցնել, այսպես կոչված, բնապահպանական բողոքի ակցիաները եւ Լաչինի միջանցքի շրջափակումը երկու ուղղություններով, ինչպես նաեւ դադարել խոչընդոտել Հայաստանից Արցախ էներգակիրների, այդ թվում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝  ներկայացնելով  Լաչինի միջանցքի շրջափակման հետ  կապված Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հույս ուներ, որ այդ հարցերը կլուծվեն ՄԱԿ-ի Անվտանգության…

Կարդալ ավելին

Երեւանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելությունից․ Ռուսաստանում ՀՀ դեսպան

Երեւանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելությունից․ Ռուսաստանում ՀՀ դեսպան

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելուց։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ «Իհարկե գիտեք, որ միջպետական ​​հարաբերություններում կարող են լինել ինչ-որ հարցեր, որոնք քննարկվում են եւ հնարավոր է լուծումներ գտնվել։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա ոչ ոք չի հրաժարվել ՀԱՊԿ դիտորդներից։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երեւանում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցից հետո,…

Կարդալ ավելին

Մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան

Մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր՝ հունվարի 27–ին,  շարունակել է համայնքային այցերը եւ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի եւ Մուշկապատ համայնքներում: Ինչպես  տեղեկացնում է պետնախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի ‹‹Ազատ Հայրենիք – ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը: Հանդիպումների ընթացքում պետնախարարը խոսել է Ադրբեջանի…

Կարդալ ավելին

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

Արմեն Գեւորգյանը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումները Կոնգրեսի ուշադրության կենտրոնում պահելը

ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին հանդիպել է ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկի ու գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի հետ: Արմեն Գեւորգյանը Կոնգրեսի նախագահին եւ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի եւ…

Կարդալ ավելին

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գեւորգյան

Մարդկանց էթնիկ պատկանելության պատճառով խմբային պատժի ենթարկելը ռազմական հանցագործություն է. Արմեն Գեւորգյան

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթը Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով: «Պարո՛ն նախագահ, Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝…

Կարդալ ավելին

Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ…

Կարդալ ավելին

Բացառում ենք որեւէ արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին. Միրզոյանը՝ ԵԱՀԿ-ում

Բացառում ենք որեւէ արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին. Միրզոյանը՝ ԵԱՀԿ-ում

Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին: Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին ՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում:…

Կարդալ ավելին

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ. Արայիկ Հարությունյան

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող  շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին  մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը: Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահ…

Կարդալ ավելին
1 2 3 21