ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել վերաբաշխում կատարել 2026 թվականի պետական բյուջեում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 6,933,980.2 հազար դրամի չափով հավելյալ միջոցներ: Ֆինանսավորումը կուղղվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի այս փուլի պատշաճ իրականացմանը, ինչպես նաև Երևանում 2027 թ.-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության անցկացմանը: 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, ուստի աշխատանքներն այս տարի…
Կարդալ ավելին2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը
2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը: «Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը: Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո: Դիմերես` ՀՀ զինանշանը: Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.): Հուշադրամը հատվել…
Կարդալ ավելինԿասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ
/progressarmenia.com./-ին տեսչությունից փոխանցում են, որ «Հետք» լրատվական կայքում Ջրվեժի աղբավայրի վերաբերյալ հրապարակված նյութերի, պետական գերատեսչություններից ստացված գրությունների և քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ։ Մասնավորապես՝ Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա շահագործում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ համապատասխանաբար 1հա և 2հա մակերեսներով հողատարածքներ։ Ընկերությունը 1հա մակերեսով հողատարածքում, կոմունալ ենթակառուցվածքների (աղբավայրի) կազմակերպման նպատակով, իրականացրել է…
Կարդալ ավելինԱզգային ժողովում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված ֆինանսական հատկացումները
2027 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,900,000 դրամի չափով։ Ներկայացնելով հաստատության բյուջետային ծրագրերը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ դրանք ներառում են երկու հիմնական միջոցառում, որոնցից հիմնականը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցումն է։ Պաշտպանը նշել է, որ հաստատությանը պետական բյուջեից հատկացվող միջոցների զգալի մասը՝ ավելի քան 80 տոկոսը, ուղղվում է աշխատողների վարձատրությանը։ Անդրադառնալով հաստատության գործունեության ծավալներին և արդյունավետության ցուցանիշներին՝ Պաշտպանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ…
Կարդալ ավելինԿարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության շրջանակներում Թբիլիսիում կայացել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Գեորգի Իակոբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը։ Քննարկվել են սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության բնագավառներում և սահմանային անցակետերում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացմանն առնչվող ընթացիկ հարցերը՝ ընդգծելով հատկապես ամանորյա տոներին ընդառաջ առևտրաշրջանառության ակտիվացման պայմաններում ներմուծվող և արտահանվող ապրանքների նկատմամբ իրականացվող ստուգումները խստացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է…
Կարդալ ավելինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
85 տարեկանում կյանքից հեռացել է հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բալետմայստեր, պարուսույց և մանկավարժ Նորայր Մեհրաբյանը: ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր (Նորիկ) Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Սովորել է պարարվեստի պետական ուսումնարանում, վաղ տարիքից որպես մենապարող հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է կերպարներ այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են` Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն, 1959 թ.), «Սպարտակ» (Սպարտակի զինակից, 1962 թ.), Պ….
Կարդալ ավելինՀայաստանը նրա ընտանիքում է Լեգենդար ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան
Հայաստանը նրա ընտանիքում է Լեգենդար ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան։ Առաջին անգամ Երևանում՝ ոչ թե թրիբյութ, այլ՝ բնօրինակ (անձամբ)։ Նոյեմբերի 21-ին բեմ կբարձրանա Էնդրյու Դոնալդսը՝ լեգենդար ENIGMA-ի ձայնը։ Նրա համար սա անձնական պատմություն է։ Հայաստան գալու առաջարկն Էնդրյուն ուրախությամբ է ընդունել։ Նրան Հայաստանի հետ շատ բան է կապում. երգչի որդին կիսով չափ հայ է, տանը գիտեն և հարգում են հայկական ավանդույթները։ Այդ պատճառով էլ Երևանում կայանալիք համերգը նրա համար հերթական հյուրախաղ չէ, այլ առանձնահատուկ…
Կարդալ ավելինՄոսկվայում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը
Մոսկվայում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում «Մոսպրոդյուսեր» համերգասրահում իրականացվեցին երկու մեծամասշտաբ համերգային ծրագրեր։ Փառատոնը մեկ հարթակում համախմբեց տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած պարային համույթների, մասնակիցների և հայկական պարարվեստի ներկայացուցիչների՝ դառնալով մշակութային համագործակցության, ստեղծագործական փորձի փոխանակման և ազգային արժեքների հանրահռչակման կարևոր հարթակ։ Փառատոնի չորս փուլերն ամփոփվեցին հոբելյանական եզրափակիչ միջոցառմամբ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայանալու միջազգային բեմում, ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը և արժանիորեն…
Կարդալ ավելինՀիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում
Նոյեմբերի 13-ից 15-ը Ամիօ բանկը «Տուն էքսպո»-ում առաջարկում է հիփոթեքային վարկ՝ ընդամենը 5% կանխավճարով՝ առաջնային շուկայում, եկամուտների հիմնավորմամբ, առաջին 25 հաստատված հայտերի համար։ Այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկում է TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ը, որտեղ Ամիօ բանկը ներկայացնում է հիփոթեքային ֆինանսավորման հատուկ պայմաններ և լրացուցիչ առավելություններ։ Ի՞նչ է սպասվում բանկի տաղավարում. 5% տարեկան անվանական տոկոսադրույք (փաստացի՝ 13.25–20.47%)՝ առաջնային շուկայում հիփոթեքային ֆինանսավորման համար։ 2% հետվճար՝ մինչև 500,000 դրամ` ներառյալ հարկերը այլ ֆինանսական կազմակերպություններից համապատասխան հիփոթեքային և անշարժ գույքով…
Կարդալ ավելինԳնիր տուն Հայաստանում՝ նույնիսկ եթե ռեզիդենտ չես
Ապրում ես արտերկրում և ծրագրում ես Հայաստանում տուն ձեռք բերե՞լ։ Ամիօ բանկի հիփոթեքային վարկից կարող են օգտվել նաև ոչ ռեզիդենտ հաճախորդները՝ ստանալով ֆինանսավորում նաև արտարժույթով (ԱՄՆ դոլար, եվրո)՝ շահավետ տոկոսադրույքով։ Առաջարկը հնարավորություն է տալիս Հայաստանում սեփական տուն ունենալու ծրագրերը դարձնել ավելի իրատեսական՝ անկախ նրանից՝ բնակարանը նախատեսում ես ընտանիքիդ համար, հայրենիք այցելելիս այնտեղ մնալու, թե հետագայում տեղափոխվելու նպատակով։ Անհատական խորհրդատվության համար զանգահարիր +374 77 11 89 05 հեռախոսահամարով կամ ծանոթացիր պայմաններին և թող հայտ՝ անցնելով հղմամբ: Բանկը…
Կարդալ ավելին









