Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է, և Հայաստանը ևս նշում է այս օրը, քանի որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ պետական մշակութային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։ 2026 թ․ նախաձեռնությանը միացել են Հայաստանի 170 բնակավայր, 250 դպրոց ու մանկապարտեզ, 110 արվեստի դպրոց ու մշակույթի կենտրոն, 40 թանգարան ու գրադարան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, վարպետության դասեր, հանդիպումներ, համերգներ և կրթական ծրագրեր։ Այս մասին անդրադարձ կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտոնական կայքում, որին կարելի…
Կարդալ ավելինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «armtimes.com» լրատվական կայքում 2026 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ ծառահատումների օրինականության հիմքերը պարզելու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում Տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել են հատված ծառերի տեղանքը։ Զննության ընթացքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։ Դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։ Հաշվարկվել է բուսական աշխարհին…
Կարդալ ավելին«Առողջության գերագույն արժևորում»․
«Ովքե՞ր են ճանաչվել տարվա լավագույն բժշկներն ու ոլորտի առաջատարները Օրերս տարածաշրջանային խոշորագույն MedMeet էքսպոյի հարթակում տեղի ունեցավ բժշկական համայնքի համար առանցքային նշանակության իրադարձություն։ Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի և AAD Media Holding-ի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կայացավ «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն այս տարի առանձնահատուկ ձևաչափով ինտեգրվեց մասշտաբային էքսպոյի օրակարգին։ Մինչ էքսպոյի բանուկ ցուցասրահներում ներկայացվում էին նորարարական լուծումներն ու տեխնոլոգիաները, առանձնացված հանդիսավոր կոնֆերանս սրահում տեղի ունեցավ լավագույնների մեծարման արարողությունը: Մրցանակաբաշխության…
Կարդալ ավելին«Փոխակերպվող տնտեսություն». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է միջազգային 3-րդ գիտաժողովը
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկել է «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի (Regional Science Academy) համագործակցության շրջանակում: Գիտաժողովը անցկացվում է Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի նկատմամբ միջազգային ուշադրության աճի պայմաններում: Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ՝ նորարարական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու,…
Կարդալ ավելինԽիստ վարչարարություն
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը խցանումներին նպաստող խախտումների, մասնավորապես, տրանսպորտային միջոցները երկրորդ շարքում կայանելու դեպքերի նկատմամբ։ 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նշված խախտման համար պարեկային ծառայողները կազմել են 35 392 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 151-ով ավելի։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել կայանման կանոնները, չխոչընդոտել երթևեկության մյուս մասնակիցների տեղաշարժը և չնպաստել խցանումների առաջացմանը։
Կարդալ ավելինՊարզաբանումը անհրաժեշտ է. նախարարություն
Խորհրդարանական ընդդիմության տարատեսակ հարցերին ի պատասխան ՀՀ գերատեսչությունը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել կապված COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում է՝ Ի պատասխան Ազգային ժողովում COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ հնչած հայտարարությունների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստերը։ Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր
Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» բնակելի նախագծի զարգացման նախաձեռնությանը՝ նպաստելու ընտանիքների, երեխաների ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս նպատակով բանկը նախաձեռնող կողմերի` Բոսկո Վելթաունի և Red Invest group-ի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ ուղղված ժամանակակից սպորտային, կրթական և համայնքային միջավայրի ձևավորմանը։ Նախագծերի շինարարության մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Միջոցառումներին ներկա էին ՈՒԵՖԱ-ի և «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներ, ֆուտբոլային լեգենդներ և պետական պաշտոնյաներ։ Ամիօ բանկի համար…
Կարդալ ավելինՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը
ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը Հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարած իրազեկման նախաձեռնության շրջանակում՝ Ոչ բռնության միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են կենտրոնի շահառուներ և ոլորտային մասնագետներ։ Հանդիպման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՄԻՊ ներկայացուցիչ Անի…
Կարդալ ավելինՏրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ
Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել տրանսպորտային միջոցների տարհանման (էվակուացիա) և պահպանության գործընթացում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները։ Նախատեսվող կարգավորման համաձայն՝ տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ և այնտեղ պահելով մինչև ՆԳՆ ոստիկանության կողմից համապատասխան որոշման կայացումը։ Ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը։ Մասնակցելու համար անհրաժեշտ է mia@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը…
Կարդալ ավելինԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։ Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։ Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։ Հիշեցնում…
Կարդալ ավելին









