Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերը առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է,…
Կարդալ ավելին2022 թվականին ՊԱԳ-ը որոշել է չֆինանսավորել փոխարինող բուժման ծառայությունը. Սուրեն Նազինյան
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն շարունակում է բացահայտել Առողջապահության նախարարության աշխատելաոճը։ Իր ֆեյսբուքյան էջում նա նոր գրառում է արել, որում ներկայացրել է, թե ինչպես է կրճտավել օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտների փոխարինող բուժման ֆինանսավորումը։ «2009 թվականի հոկտեմբերին Հայաստանում ներդրվեց օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտերին փոխարինող բուժման ծրագիրը՝ OSF-ի ֆինանսական աջակցությամբ: 2010 թվականի գարնանն OSF-ը դադարեցրեց ֆինանսավորումը և ծրագիրն սկսեց ֆինանսավորել Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամը: Արդեն 2021 թվականին գիտեինք, որ Գլոբալ հիմնադրամը 2023 թվականից ֆինանսավորումը դադարեցնելու է,…
Կարդալ ավելինԳոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ
Հայ մարզիկները պատմություն են կերտում Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունում։ Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ։ Եվրոպայի երիտասարդական կարատեի չեմպիոնը Հայաստանի մեծահասակների կարատեի պատմության մեջ ամրագրեց առաջին բրոնզե մեդալը: «Շատ հպարտ եմ, որ այս մեդալը բերում եմ Հայաստան։ Սա միայն իմ հաղթանակը չէ, այլև իմ թիմի, մարզիչներիս ու բոլոր նրանցը, ովքեր հավատացին ինձ։ Հաջորդ քայլը՝ աշխարհի առաջնություն, որտեղ ամեն բան անելու եմ՝ ոսկի նվաճելու համար», — ընդգծեց Գոռ Ներսիսյանը մրցումներից հետո։ Մրցաշարը…
Կարդալ ավելինՊուտինի ելույթը Հաղթանակի շքերթում. Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր
Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի ժողովուրդների ներդրումը հսկայական էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Կարմիր հրապարակում ունեցած իր ելույթում։ «Այստեղից ռազմաճակատի անհրաժեշտ ամեն ինչով լի գնացքները շարունակում էին շարժվել առանց ընդհատման։ Այստեղ էին տեղակայված հոսպիտալները, և հարյուր հազարավոր տարհանվածներ գտան իրենց երկրորդ տունը։ Նրանց հետ կիսեցին ապաստանը, հացը և ջերմությունը։ Մենք մեծարում ենք Հայրենական մեծ պատերազմի յուրաքանչյուր վետերանի, գլուխ ենք խոնարհում Հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած բոլորի հիշատակի…
Կարդալ ավելինՊայքարը շարունակվում է, և այդ պայքարը մղելու ենք արժանապատվորեն. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շնորհավորական ուղերձ է տարածել. «Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։ Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։ Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի հայությունը զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից, իր ձայնը լսելի դարձնելու և…
Կարդալ ավելինՀայաստանում այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ բանջարեղենը թանկացել է 17.9%-ով, միրգը` 7.9%-ով: Մտահոգիչ է նաև այն փաստը, որ բանջարեղենի և մրգի գները բարձրացել են նաև այս տարվա մարտի համեմատ, այսինքն` շարունակվող գնաճ ունենք սննդի ոլորտում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Պաշտոնական թվերով Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդը աղքատ է, ով իր եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի վրա, այդ թվում` բանջարեղեն գնելու համար, որի գները երկնիշ թվերով…
Կարդալ ավելինՀայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը. KSA Expats
KSA Expats 2025 թվականի ապրիլյան տվյալների համաձայն՝ Հայաստանում բենզինը տարածաշրջանում ամենաթանկն է։ Հայաստանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ տեղը։ Այստեղ բենզինի մեկ լիտրն արժե 1,343 դոլար։ Վրաստանում այս վառելիքն արժե մեկ լիտրի համար 1.117 դոլար (57-րդ տեղ), Ադրբեջանում՝ 0.647 դոլար (17-րդ տեղ), Թուրքիայում՝ 1.173 դոլար (67-րդ տեղ), Իրանում՝ 0.029 դոլար (աշխարհում 2-րդ տեղը): Ներկայացված տվյալների համաձայն՝ աշխարհում ամենաէժան բենզինը կարելի է գնել Լիբիայում՝ 0.027 դոլար/լիտրով։
Կարդալ ավելինՀնդկաստանի և Պակիստանի միջև մարտական գործողությունները վերսկսվել են
Հնդկաստանի և Պակիստանի միջև վերահսկողության գծի երկայնքով մարտերը վերսկսվել են մի քանի ժամ տևած հարաբերական անդորրից հետո, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։ Կան հաղորդագրություններ Կուպվարայում, Պանչում, Ուրիում և Սամբայում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետանային փոխհրաձգությունների մասին։ Սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձինք ապրում են աճող վախի մեջ, և հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։ Reuters-ը հաղորդում է, որ Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար օդանավակայանի մոտակայքում մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել։
Կարդալ ավելինՆոր Հռոմի պապը նախկինում քննադատել է Թրամփին
Կաթոլիկ եկեղեցին նոր պապ է ընտրել. 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը, ով ընդունել է Լևոն XIV անունը, դարձել է Հռոմի պապ։ Նա դարձավ Միացյալ Նահանգներից առաջին Հռոմի պապը։ Թեև Դոնալդ Թրամփը դա անվանեց «մեծ պատիվ», պապն ինքը նախկինում քննադատել է նախագահի քաղաքականությունը։ Այսպես, ընտրություններից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել է մի գրառում, որում դատապարտում էր Թրամփի տեսակետները ներգաղթի վերաբերյալ, հաղորդում է Bild-ը։ Փետրվարին Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը սոցիալական ցանցերում գրառում էր տարածել՝ «Ջեյ Դի Վենսը սխալվում…
Կարդալ ավելինՈ՞ր եվրոպական երկրներում են ամենաբարձր աշխատավարձերը
2023 թվականին ԵՄ-ում լրիվ դրույքով աշխատողի միջին ամսական աշխատավարձը, ըստ ճշգրտված հաշվարկի, տատանվել է Բուլղարիայում 1,125 եվրոյից մինչև Լյուքսեմբուրգում 6,755 եվրո, գրում է Euronews-ը։ ԵՄ միջին ցուցանիշը կազմել է 3,155 եվրո։ Դանիան Լյուքսեմբուրգից բացի ԵՄ միակ երկիրն է, որտեղ աշխատավարձը գերազանցում է 5000 եվրոն՝ հասնելով 5634 եվրոյի։ Իռլանդիան (€4,890) և Բելգիան (€4,832) շատ մոտ են այս շեմին։ Ավստրիան (€4,542), Գերմանիան (€4,250) և Ֆինլանդիան (€4,033) նույնպես առաջարկում են €4,000-ից բարձր աշխատավարձ։ ԵՄ 26 երկրներից մոտ 10-ը…
Կարդալ ավելին