Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցել որդուն զինվորական գրքույկի կամ զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրման և անձնագրավորման հարցում։ Մասնավորապես, անձը տեղեկացրել է, որ որդին 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում առողջական խնդիրների պատճառով, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ որդուն արտերկրում հրատապ վիրահատական միջամտություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, առկա է նաև համապատասխան բժշկական ցուցում։ Քաղաքացու հավաստմամբ՝ որդին դեռևս չի ստացել զինվորական գրքույկ, իսկ տարածքային զինվորական կոմիսարիատը հրաժարվել է…
Կարդալ ավելինԱճուրդ՝ «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ գույքի վաճառքի
Ամիօ բանկը տեղեկացնում է, որ 2026թ. մարտի 5-ին, ժամը 14:10-ին, Երևան քաղաքում կկայանա «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող անշարժ և շարժական գույքի աճուրդը: Աճուրդը հրապարակային է և անցկացվում է ՀՀ Սնանկության դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված ընկերության գույքի վաճառքի ծրագրի շրջանակում: Աճուրդի է ներկայացված 44 առանձին կետերով գույքեր՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 16,920,558,130 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մինչև 2026թ. փետրվարի 26-ը կարող են դատարան ներկայացնել աճուրդի մասնակցության հայտ՝…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 25-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և ձնախառն անձրևի, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամիների ուժգնացում, որը որոշ տեղերում կհասնի 15-19 մ/վրկ արագության։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետ ծառայությունից, գիշերը Երևանում սպասվում է կարճատև անձրև, իսկ օրվա մնացած մասը կանցնի առանց տեղումների։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կտատանվի 1-ից 3 աստիճանի սահմաններում, իսկ վաղը ցերեկը կհասնի 12-ից 14 աստիճանի։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6 Կոտայքի լեռներում՝…
Կարդալ ավելինՀԷՑ-ում ավարտվել են 322 բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության Անվտանգության և վերահսկողության ու Տեխնիկական տնօրինությունների կողմից ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում վերհանվել են մի շարք լուրջ թերություններ, այդ թվում՝ 15 ենթակայանների կրիտիկական վիճակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԷՑ–ը։ «Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տրվել են անհապաղ հանձնարարականներ՝ տեխնիկական և անվտանգային խնդիրների շտկման, ինչպես նաև վերակառուցման և արդիականացման ծրագրերի մշակման ուղղությամբ։ Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային…
Կարդալ ավելինԱՍՀՆ-ն ներկայացրել է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքային գործունեություն իրականացնելու կարգը
ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիներն աշխատանքային գործունեություն կարող են իրականացնել՝ նախապես ստանալով աշխատանքի թույլտվություն և ժամանակավոր կացության կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով գործատուն կարող է հայտ ներկայացնել առցանց եղանակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակում։ Աշխատանքի թույլտվության և ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրվում կամ մերժվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային միգրանտների իրազեկման ուղեցույցը՝ այստեղ:
Կարդալ ավելինՄտել ենք պատմական մի շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն ունենալը կախված է մեր որոշումներից. Փաշինյան
Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք և լուծված ենք համարում մի պատմական խնդիր, որի մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին: Այդ խնդիրը հետևյալն է, որ մենք, ինչպես այն ժամանակ ձևակերպել էինք, պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ հասած ծանր ցիկլը, երբ Հայաստանը, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով ստանում է անկախություն, հայ ժողովուրդը ստանում է պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով՝ շատ դեպքերում՝ չկախված իր որոշումներից և իրենից, այդ պետականությունը և անկախությունը կորցնում է:…
Կարդալ ավելինԱմիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով
Ամիօ բանկի հետ ֆինանսական սահմանները այլևս խոչընդոտ չեն: Այսուհետ ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումները կարող եք իրականացնել ամբողջ աշխարհում:Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ ԱՄՆ դոլարով փոխանցումներ միջազգային մակարդակով՝ բարձր անվտանգության, հուսալիության և բանկային չափանիշների պահպանմամբ: Այն հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր բանկում ունեն ԱՄՆ դոլարով բացված հաշիվ: ԱՄՆ դոլարով փոխանցումները նախատեսված են տարբեր նպատակների համար՝ անձնական վճարումներից և ընտանեկան աջակցությունից մինչև միջազգային համագործակցություն և բիզնես…
Կարդալ ավելինԿասեցվել է «Էվրի դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ի մասնավորի՝ պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված, առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու…
Կարդալ ավելին«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»): Նմուշներից երկուսը՝ «կոտլետ հավի կիևյան, սառեցված մսային աղացած կիսապատրաստվածքներ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով, իսկ ««Մոսկովյան երշիկ» կիսաապխտած երշիկ մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 20․01․2026թ.) «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2-ի» ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության…
Կարդալ ավելինՀայաստանում 2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը կանգ է առել 100 հնարավորից 46-ի մակարդակում․ փորձագետ
2025 թվականին կոռուպցիայի ընկալման համաթիվը 46 է եղել։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Նա պարզաբանել է, որ աշխարհում կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 1-ից 100 միավորի միջակայքում: Փորձագետը հիշեցրել է, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է ընդամենը 35, ինչն արտացոլել է 2017 թվականի արդյունքները: Սակայն դրանից հետո այն կտրուկ աճել է՝ հասնելով 42-ի, իսկ այնուհետև՝ 49-ի: «2019-20 թվականներին կոռուպցիայի համաթիվը կտրուկ լավացել…
Կարդալ ավելին









