Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտի միջադեպի մասին

Եթե վարորդի կողմից խտրական խոսք է հնչել, պատիժը վրա կհասնի. փոխքաղաքապետը՝ տրանսպորտի միջադեպի մասին

Որևէ տեսակի խտրական վերաբերմունք ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ մեր որևէ աշխատակից իրավունք չունի թույլ տալ, և ոչ միայն ՀՀ քաղաքացու նկատմամբ, այլև առհասարակ յուրաքանչյուր մարդու: Նման խտրական վերաբերմունքն անընդունելի է: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20–ին,  Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի ներկայացրած միջադեպին, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին քաղաքային տրանսպորտում, որին, սակայն, ցայսօր արձագանք չի եղել: Ըստ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի՝ տրանսպորտի վարորդը ուղևորին ԼՂ-ից լինելու…

Կարդալ ավելին

Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը

Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման և սոցիալական կայունության, տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մասնավորապես, դրանք միտված են եղել օրենսդրության կատարելագործման, գիտականորեն…

Կարդալ ավելին

Բանանն անհետացման վտանգի տակ է

Բանանն անհետացման վտանգի տակ է

Բանանը վտանգի տակ է, քանի որ այն տարածքների երկու երրորդը, որտեղ այն աճեցվում է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում, մինչև 2080 թվականը դրա համար ոչ պիտանի կդառնա, գրում է The Guardian-ը՝ հղում անելով Christian Aid միջազգային մարդասիրական կազմակերպության հետազոտությանը։ Բանանն  աշխարհում ամենաշատ սպառվող միրգն է և աշխարհում չորրորդ ամենակարևոր պարենային մշակաբույսը՝ ցորենից, բրնձից և եգիպտացորենից հետո։ Ավելի քան 400 միլիոն մարդ իր օրական կալորիաների 15%-ից մինչև 27%-ը ստանում է այս միրգն օգտագործելով, գրում է…

Կարդալ ավելին

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ապօրինի արդյունահանման վերաբերյալ մայիսի 14-ին ստացած տեղեկությունն իրացրին նույն օրը: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները, Դարբնիկ գյուղում թույլատրված տարածքից դուրս իրականացրել է ավազի և ավազակոպճային խճաքարի արդյունահանում: Ձերբակալվել են ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչը, աշխղեկը, նրանց օժանդակողը և չորս վարորդ, որոնց վարած բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է,…

Կարդալ ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն

  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Երիտասարդների զարգացման և ներգրավման մարտարվեստի միջազգային կենտրոնն (UNESCO ICM) ընդունում է հայտադիմումներ մարտարվեստի կրթության մրցանակի շնորհման նպատակով: Մրցանակը նախատեսված է անհատի, խմբի կամ կազմակերպության համար, որոնք մարտարվեստի ուսուցման միջոցով զգալի ներդրում են ունեցել երիտասարդների և կանանց զարգացման և սոցիալական ներգրավվածության խթանման գործում: Հաղթող մասնակցին նախատեսվում է տրամադրել հավաստագիր և մրցանակ` 10.000 ԱՄՆ դոլար: Մասնակցության հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլ. փոստ՝ international@escs.am ) մինչև 2025 թվականի հունիսի 6-ը:…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ-ում ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները ծանոթացան տիեզերական գիտությանը, AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության արդյունքներին

ՀՀ ԳԱԱ-ում ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները ծանոթացան տիեզերական գիտությանը, AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության արդյունքներին

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» գիտահանրամատչելի սեմինարը, որին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ և ուսանողներ։ Սեմինարի նպատակն էր ներկայացնել տիեզերքի գիտությունը, վերջին տարիների արդյունքները, ներկայացնել Հայաստանում տիեզերական գիտության զարգացման միտումները։   ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը շեշտեց երիտասարդների մասնակցության և ակտիվության կարևորությունը՝ նշելով, որ գիտահանրամատչելի սեմինարների շարքի նպատակն է երիտասարդությանը ներգրավել գիտական միջավայր, իրազեկել նրանց և հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ։   Հայաստանում անցկացված առաջին տիեզերական գիտափորձի՝…

Կարդալ ավելին

Համարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը(տեսանյութ)

Համարանիշներ էր հափշտակում ու թողնում «Տելեգրամի» հասցե. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը(տեսանյութ)

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները: Ընդ որում, առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները: Այս և գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային…

Կարդալ ավելին

Ամփոփվել են Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի արդյունավետ օգտագործման մրցույթի նախաորակավորման փուլի արդյունքները

Ամփոփվել են Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքի արդյունավետ օգտագործման մրցույթի նախաորակավորման փուլի արդյունքները

Ավարտվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլի հայտերի գնահատման գործընթացը։ Մրցույթը վերաբերում էր Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման վերլուծության խորհրդատվական ծառայության ձեռքբերմանը։ Ներկայացված 13 հայտերն ուսումնասիրվել են մրցույթի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նախաորակավորման փուլը հաղթահարել են հետևյալ 12 միջազգային և տեղական ընկերությունները․ Վերիտաս Բրաուն» ՍՊԸ («Veritas Brown» LLC), միջազգային «Cushman & Wakefield» ընկերության կողմից լիցենզավորված «Դիգնիսի», «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն ՍՊԸ , «Խաչատուրյան Ժաննա Արթուրի» ԱՁ…

Կարդալ ավելին

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը(Տեսանյութ)

Ապօրինի արդյունահանում Ջաջուռում. ՔՈ Շիրակի մարզային վարչության բացահայտումը(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց թույլտվության և համապատասխան փաստաթղթերի, իրականացնում է ապօրինի արդյունահանում: Ստուգմամբ պարզվել է, որ Ջաջուռ գյուղի վարչական տարածքի ավելի քան չորս հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է: Պարզվել է նաև, որ արդյունահանումն իրականացվել է խախտումերով, մասնավորապես` խճաքարի պահեստավորումն ընդգրկել է տրամադրվածից…

Կարդալ ավելին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Ամիօ բանկը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է մինչև 260,000,000 ՀՀ դրամի չափով «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» բիզնես վարկ՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Ֆինանսավորումը տրամադրվում է ինչպես շրջանառու միջոցների համալրման, այնպես էլ բիզնեսում ներդրումների իրականացման համար։ Վարկավորման ընթացքում չեն կիրառվում վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ։ Վարկը տրամադրվում է ավանդային և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ և շարժական գույքի և բանկի կողմից ընդունելի ապահովվածության այլ միջոցի գրավադրմամբ՝ 12-60 ամիս ժամկետով։ Իրականացրեք ձեր մեծ բիզնես նպատակներն Ամիօ բանկի…

Կարդալ ավելին
1 6 7 8 9 10 689