ՍԴ նախագահը ՌԴ դեսպանին է ընդունել

ՍԴ նախագահը ՌԴ դեսպանին է ընդունել

2022 թվականի փետրվարի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։ Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների համագործակցության օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է, ինչը բխում է երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններից: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը: …

Կարդալ ավելին

«ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր». ՍԴ-ն վաղը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը

«ԲԴԽ իրավաբան-գիտնականները պետք է լինեն 65 տարեկանից ցածր». ՍԴ-ն վաղը քննելու է ընդդիմադիր պատգամավորների դիմումը

Սահմանադրական դատարանը վաղը ՝փետրվարի 7-ին, քննելու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի եւ 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից։ Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:…

Կարդալ ավելին