Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում

Նոյեմբերի 13-ից 15-ը Ամիօ բանկը «Տուն էքսպո»-ում առաջարկում է հիփոթեքային վարկ՝ ընդամենը 5% կանխավճարով՝ առաջնային շուկայում, եկամուտների հիմնավորմամբ, առաջին 25 հաստատված հայտերի համար։

Այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում մեկնարկում է TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ը, որտեղ Ամիօ բանկը ներկայացնում է հիփոթեքային ֆինանսավորման հատուկ պայմաններ և լրացուցիչ առավելություններ։

Ի՞նչ է սպասվում բանկի տաղավարում.

  • 5% տարեկան անվանական տոկոսադրույք (փաստացի՝ 13.25–20.47%)՝ առաջնային շուկայում հիփոթեքային ֆինանսավորման համար։
  • 2% հետվճար՝ մինչև 500,000 դրամ` ներառյալ հարկերը այլ ֆինանսական կազմակերպություններից համապատասխան հիփոթեքային և անշարժ գույքով ապահովված սպառողական վարկերի վերաֆինանսավորման դեպքում։ Վարկը 36 ամսվա ընթացքում ամբողջությամբ մարելիս հետվճարը վերադարձվում է ամբողջությամբ։

Տաղավարում յուրաքանչյուր հաճախորդ կունենա իր անհատական խորհրդատուն, որը կօգնի փաստաթղթային հարցերում և կուղեկցի հիփոթեքի ձևակերպման ողջ ընթացքում՝ մինչև վարկի հաստատման գործընթացի ավարտը։

Այցելուները հնարավորություն կունենան նաև վարկի հաստատում ստանալ հենց տեղում՝ մի քանի րոպեում։

Հատուկ առաջարկներին ծանոթանալու համար ունեք ընդամենը 3 օր։

Սպասում ենք Ձեզ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում՝ Ամիօ բանկի տաղավարում:

Ամբողջական պայմանները՝ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

info@amiobank.am | 010 59 20 20 | amiobank.am

Spread the love