«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում» Երևանի երաժշտասեր հանրությունը հոկտեմբերի 23-ին, ժ․20:00 Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում

«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում» Երևանի երաժշտասեր հանրությունը հոկտեմբերի 23-ին, ժ․20:00 Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում հնարավորություն կունենա վայելելու բացառիկ համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն։

Իսպանական Սպադուետը հանդես կգա ՛՛Ֆոլկ,ջազ ևֆիլմ՛՛ խորագրիրը կրող ծրագիրով և հանդիսատեսին կտեղափոխի տարբեր երկրներ, համատեղելով ժողովրդական մեղեդիների անմիջական պարզությունը, ջազի դասականների նրբաճաշակ ոգին և կինոերաժշտության հմայիչ հնչյունները։ Երեկոյի գլխավոր դերակատարներն են երկու մեծանուն իսպանացի երաժիշտներ․

Յեյլի և Կալիֆորնիայի համալսարանների շրջանավարտ, դաշնակահար և դիրիժոր Ալֆրեդո Օյագուես Մոնտերոն, ով ոչ միայն միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտ է, այլև Իսպանիայի անվանի «Դեյա» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Մոնտերոյի բեմական փորձառությունը ընդգրկում է բազմաթիվ միջազգային փառատոներ, որտեղ նրա կատարումները միշտ առանձնացել են խորությամբ և արտահայտչականությամբ։ Դուետի սաքսոֆոնահարն է, միջազգային մրցույթների դափնեկիր Ռոդրիգո Վիլա Պերեսը, ով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Նրա վիրտուոզ նվագը և արտիստիկ ներկայությունը նրան դարձրել են ժամանակակից իսպանական երաժշտության կարևոր դեմքերից մեկը։ Համերգի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ Մանուել դե Ֆայայի, Խուան Մոնստալվադիեի, Ջորջ Գերշվինի, Ասթոր Պիացոլլայի Հ. Կվանգի, Ջ.Ուիլյամսի,Ն. Պիովանիի, Է. Մորրիկոնեի, Ա․ Պիացոլլայի և այլ մեծանուն հեղինակների գլուխգործեցներ։ Սակայն այս երեկոն առանձնահատուկ է ոչ միայն երաժշտական ծրագրով․ երաժիշտները կկիսվեն հետաքրքիր պատմություններով՝ յուրաքանչյուր ստեղծագործության մասին։ Նրանց զրույցները կբացահայտեն ստեղծագործությունների պատմական ու մշակութային խորքերը՝ հանդիսատեսին պարգևելով ավելի անձնական կապ երաժշտության հետ։

Այսպիսով, համերգը կդառնա յուրօրինակ երկխոսություն՝ երաժշտության և պատմության միջև։ Հանդիսատեսը կվայելի ոչ միայն երաժշտության գեղեցկությունը, այլև այն պատմությունները, որոնք կծնվեն բեմի վրա՝ ստեղծելով անմիջական կապ և ջերմ մթնոլորտ։ Համերգի պրոդյուսերն է դաշնակահար, մի շարք նախագծերի հեղինակ և նախաձեռնող՝ Ջուլիետա Վարդանյանը։

Այս համերգը խոստանում է դառնալ իսկական մշակութային կամուրջ, որտեղ իսպանական երաժշտական ավանդույթները կհանդիպեն հայկական հանդիսատեսի զգացմունքայնությանը։ https://www.youtube.com/watch?v=Cel_ZM5Xn2Q

Spread the love