Այս օրերին ՌԴ մի շարք քաղաքներում համերգային շրջագայությամբ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ,
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը:
Շրջագայության հերթական կանգառը Սամարա քաղաքն էր: Համերգային ծրագրում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև «Խաչատրյան-Շոստակովիչ. երկարամյա բարեկամություն» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ռուս կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է տուն-թանգարանի նախաձեռնությամբ և հիմնված է վերջինիս արխիվային նյութերի հիման վրա: Այն կցուցադրվի Սամարայի պետական ֆիլհարմոնիայի ճեմասրահում։
