Արաքս համայնքը կանգնած է Ղազար Ղազարյանի կողքին. Փաստեր

Հոկտեմբերի 25-ին ՀՀ մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում, սպասվում են ավագանու ընտրություններ: Այստեղ մրցակցում են երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Արդարություն» կուսակցությունների դաշինքը։ Հավատարիմ մնալով օբյեկտիվ և բազմակողմանի լուսաբանման մեր սկզբունքին՝ ընտրողներին նախընտրական ծրագրերն ու մրցող ուժերի մոտեցումները ներկայացնելու նպատակով այս անգամ զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Արաքսի գործող համայնքապետ Ղազար Ղազարյանի հետ՝ հասկանալու համայնքային կառավարման նրա տեսլականը և առկա խնդիրների լուծման գործնական ուղիները։ Արաքս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ով ունի բարձր հեղինակություն, վայելում է բնակիչների վստահությունն ու հարգանքը՝ շնորհիվ իր կատարած աշխատանքի, բաց և անմիջական շփման։ գյուղացիները վստահում են իրենց փորձին. «մեզանից լավ գիտի մեզ ինչ է պետք»։,-ասաց տեղի բնակիչը։

«Նախկիններից ժառանգություն ստացած ավերակները փողոցները եւ մահվան ճանապարհները, որոնցով շտապ օգնության մեքենաններն անգամ մեծ ջանք գործադրելով հասնում հիվանդներին, այսօր դարձել են երազանքների ճանապարհ։ Էլ ինչ ուզենք մեր ղեկավարից»,-հավելեց մյուս բնակիչը։

Մանրամասները տեսանյութում

Spread the love