Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Մոսկվայի դաշնակից Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ելնելով նրանից, որ վերջին տարիներին մեր շփումները բարձրագույն՝ քաղաքական և խորհրդարանական մակարդակներում, զարգացել են կայուն ու բավականին ինտենսիվ կերպով։ Մենք շահագրգռված ենք դրանում։ Հայաստանը մեր դաշնակիցն է և ռազմավարական գործընկերը։ Տեսնում ենք, թե որքան բարդ է դասավորվում իրավիճակը Հարավային Կովկասում», – ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։

«Մեր փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են այն որոշումների շրջանակում, որոնք ընդունվել են առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», – ասել է Լավրովը։

Spread the love