Առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվել այն ԱՁ-ների նկատմամբ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, բայց զուգահեռ ունեն այլ գործունեություն. այսուհետ նրանք ստիպված չեն լինի մի փոքր զուգահեռ գործունեության պատճառով ամբողջությամբ անցնել ԱԱՀ-ի դաշտ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 5–ին, կառավարության նիստին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
«Գյուղատնտեսության արտադրության մասը ԱԱՀ-ի վճարման ենթակա չի լինում, իսկ մյուս մասը լինում է, և շեմը պահպանվում է 115 միլիոն»,–ասաց նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ իր հերթին կարևորեց, որ թվայնացման վերջնանպատակը պետք է լինի հաշվետվությունների 100% ինքնաշխատ լրացումը, որպեսզի ԱՁ-ն կամ ընկերությունը ստիպված չլինեն ժամանակ ծախսել թղթաբանության վրա։
«Եթե մենք հստակեցնում ենք կանոնները և ինտեգրում ենք թվային միջավայրում, էլ անելիք չի մնում հարկ վճարողի համար, մնում է միայն վերջում հաստատել»,- ընդգծեց փոխվարչապետը։
Ի պատասխան՝ Էդվարդ Հակոբյանը հավելեց, որ իրենց թիրախը հենց դա է. «Երկու քայլով՝ պարզեցնել, թվայնացնել և մոտեցնել հաշվապահական հաշվառմանը․ դա հնարավորություն կտա հասնել այդ 1%-անոց սխալին, որն էլ իրականության մեջ, ըստ էության, սխալ չէ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։
