Դեռ անհիշելի ժամանակներից հույն փիլիսոփաները անվիճելի ճշմարտություն էին համարում գիտելիքի ձեռքբերման , մտածելու , վերլուծելու, տրմաբանության գործածումը մարդուն շրջապատող աշխարհի նակատմամբ ։ Գիտելիքը լավագույն զենքն է տգիտության դեմ և հիմք՝ աշխարհը փոխելու համար։ Այն բացում է անսահման հնարավորություններ, տալիս է վստահություն և ազատություն՝ կյանքի ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար։
Այն դառնում է իրական ուժ երբ այն կիրառվում է գործնականում, այլ ոչ թե պարզապես մնում տեսություն։Անընդհատ թարմացվում և խորացվում է, քանի որ աշխարհն արագորեն փոխվում է։Հենվում է բարոյականության և արժեքների վրա՝ ծառայելով բարի նպատակների և անընդհատ թարմացվում և խորացվում է քանի-որ ժամանակակից աշխարհը նոր մարտահրավերներով փորձում է ամրապնդել նոր գաղափարներ ցանկացած ոլորտներում և այս պարզ և կարևորագույն տեղեկատվությունը անհրաժեշտ է մեզ կիրառել գործնականում , որի համար Հայաստանում գործում են մի շարք կառույցներ /Հասարակական Կազմակերպություններ, ավանդավար ձևավորված ինսիտուտներ, կրթօջախներ, հիմնադրամներ և այլ հիմնարկություններ/: Այդ ֆոնին իր առանցքային տեղն ունի «Կրթվելը նորաձև է» շարժումը, որը ստեղծման օրից կարողացավ նոր մոտեցում հաղորդել հասարակությանը՝ կրթությունը որպես կարևորագույն պրոդուկտ մատուցելու և բացատրելու շնորհիվ: Այդ նպատակով ստեղծված հիմնադրամը նոր մոտեցում առաջարկեց մեր հանրությանը կրթվելու նոր արժեհամակարգ առաջարկելով հասարակության բոլոր խավերին անկախ տարիքային սահմանափակումների: Եվ հիմնադրամը իր ձեռքն է մեկնում ցանկացողներին և այդ նպատակով պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ամենատարբեր մասնագետների /բանախոսների/ և /շահառուների/ միջև և իսկապես Հայաստանում մեծ արձագանք գտավ շարժումը իր տարբերվող մոտեցումների շնորհիվ ինչպես նաև տարածումով:
Թեմային առնչվող մանրամասները ՝ տեսանյութում
