Կառավարության որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման,
հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ իրականացման նպատակով
կհատկացվի 10.58 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է կառավարության
այսօրվա նիստում։
Ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի
քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում
է ավարտին հասցնել ծրագրի ընթացիկ փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի
շինարարական աշխատանքների իրականացման ավարտը։
Հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալների աճը և ծրագրի ավարտական փուլի
ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ ընդունված որոշմամբ նախատեսված միջոցները կուղղվեն
առաջնահերթ իրականացվելիք աշխատանքներին։
Ֆինանսավորումը կուղղվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի
տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական աշխատանքների
ավարտին, ինչպես նաև և ուսումնական հաստատությունների գույքով ապահովմանը։
Նշենք նաև, որ 2026 թ. պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման,
նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է ավելի քան 143.3 մլրդ դրամ:
Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար
