Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման ապահովման դիմում է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղարություն և ֆինանսների նախարարություն՝ ընդդեմ ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ թվով 7 դիմումները ներկայացվել են Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև մի շարք միջազգային կազմապերպությունների, այդ թվում, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի ներգրավմամբ։ Այս դիմումներն ուղղակի արձագանք են…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, ևս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով։ ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թ․ հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում…
Կարդալ ավելինԿասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
«Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ (ք. Երևան)։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավությունը։ Ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կարդալ ավելինԱյս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր չէին համարվում, իսկ 2022-ի երկրորդ կիսամյակից սկսած դրանք սկսեցին որակվել առանձնապես ծանր հանցագործություններ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է 2023 թվականին հանցագործությունների թիվն աճել, իսկ բացահայտումները՝ նվազել: «Գրանցված հանցագործությունների 80 տոկոսը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ են, հիմնականում կենցաղային հողի վրա կատարված: Քրեական դատավարության օրենսգրքով վարույթ նախաձեռնելու շեմը շատ է իջեցվել: Նախկինում եթե այդ դեպքերը որպես հանցագործություն…
Կարդալ ավելին545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային…
Կարդալ ավելին«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման շրջանակում զերծ մնալ դրամահավաքից: ԿԳՄՍՆ տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել որևէ դրամահավաք»։ Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական…
Կարդալ ավելինԵրևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից:
Կարդալ ավելին«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր լրագրող գործընկերներին: Նաև հետաքրքիր է, որ այսօր «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի զեկույցը, որով Հայաստանը 6 կետով կամ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում 49-րդն էր, այս տարի 43-րդն է: Կարծում եմ՝ սա առավել քան խոսուն է»,- նշեց Ռուբինյանը: Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության…
Կարդալ ավելինԱդրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝ 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր։ Այս մասին տեղեկանում են «Թաթոյան» հիմնադրմից: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «58,1%-ը կարծում է առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է տեղի ունենա վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», իսկ 19,9%-ը՝ 5-10 տարիների ընթացքում։ 76,9%-ը համարում է, որ վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» սերտորեն կապված է Զանգեզուրի միջնցքի բացման…
Կարդալ ավելինԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ և Երևանի թիվ 35 հիմնական դպրոց
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան…
Կարդալ ավելին









