ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է  ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Պապին Սիրականյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ – տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ  չեն իրականացվել, – արտադրամասը կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի  առաջացումից պաշտպանված չի եղել, ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության…

Կարդալ ավելին

Հայտարարություն․ սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը

Հայտարարություն․ սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը

Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․ • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության, • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին, • երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, • մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։…

Կարդալ ավելին

Հանգստյան օրերին քնի պակասը լրացնել փորձող մարդկանց մոտ 20 տոկոսով կրճատվում է սրտի հիվանդությունների վտանգը. գիտնականներ

Հանգստյան օրերին քնի պակասը լրացնել փորձող մարդկանց մոտ 20 տոկոսով կրճատվում է սրտի հիվանդությունների վտանգը. գիտնականներ

Հանգստյան օրերին քնի պակասը լրացնել փորձող մարդկանց մոտ 20 տոկոսով կրճատվում է սրտի հիվանդությունների վտանգը՝ այն մարդկանց համեմատ, ովքեր դա չեն անում, պարզել են գիտնականները։ Հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել են Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի նիստում, հիմնված են 90 903 չափահաս պացիենտների տվյալների վրա, որոնք մասնակցել են Biobank բրիտանական նախագծին՝ տվյալների շտմարան, որը պարունակում է բժշկական գրառումներ եւ տվյալներ Մեծ Բրիտանիայում 50 000 մարդու կյանքի մասին, գրել է The Guardian-ը։ Նրանցից 19 816-ը համապատասխանել է անբավարար քնելու չափորոշիչներին, իսկ  դիտարկումների…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի…

Կարդալ ավելին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետի՝ կարգավորմանը հակասող հայտարարություններն ափսոսանք են հարուցում», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Հաջիևը միաժամանակ վստահեցնում է, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։ «Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է։ Հայաստանի այս փաստարկը չի ընդունում միջազգային ոչ մի գործընկեր, և բոլորը գիտեն, որ այն…

Կարդալ ավելին

Արու մոծակներն էգերին ճանաչում են ձայնի միջոցով. Current Biology

Արու մոծակներն էգերին ճանաչում են ձայնի միջոցով. Current Biology

Գիտնականները հայտնաբերել են, որ միջատները հետապնդում են ուրիշներին միայն այն ժամանակ, երբ լսում են էգի բզզոցը: Արու մոծակները՝ պոտենցիալ զուգընկերներին գրավելու համար հազարավոր պարսեր են կազմում, սակայն էգերին հետապնդելիս նրանք պետք է խուսափեն միմյանցից: Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանից դոկտոր Սաումյա Գուպտան պատմում է, որ նախկինում համարվում էր, թե մոծակներն այնքան թույլ տեսողություն ունեն, որ ի վիճակի չեն միմյանց տեսնել: Ավելին, հայտնի է, որ արու մոծակները չեն որսում այլ արուների արձակած ձայները, ինչը նշանակում է, որ…

Կարդալ ավելին

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին: Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մասնագիտության ընտրության հարցով, կիսվել իրենց մտքերով: Ծրագրի մասնակիցները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, այցելել խորհրդարանի թանգարան ու գրադարան:        

Կարդալ ավելին

Ռուսաստանն էլ Դուրովին ուղղված հարցեր ուներ, բայց նրան այստեղ ոչ ոք չի ձերբակալել. Պեսկով

Ռուսաստանն էլ Դուրովին ուղղված հարցեր ուներ, բայց նրան այստեղ ոչ ոք չի ձերբակալել. Պեսկով

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր Ռուսաստանն էլ ուներ, բայց այստեղ նրան ոչ ոք չի ձերբակալել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է իր թելեգրամ-ալիքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Զարուբինը Պեսկովին հարց է տվել, թե արդյոք Կրեմլն ասելու բան ունի եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք Ռուսաստանում Դուրովին ձերբակալելու դեպքում կարող էին բավական կոշտ արձագանքել։ «Ոչ, ես նրանց բնավ ասելու բան չունեմ,-…

Կարդալ ավելին

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. Փաշինյան

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. Փաշինյան

Ադրբեջանը քննադատում է, որ Հայաստանը Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցություն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Իտալիայից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից: Ինչու Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել…

Կարդալ ավելին

Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել

Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանդիպում է նախաձեռնել, որի ժամանակ ներկաներն անդրադարձել են Արցախի Հանրապետության 33-ամյա ուղուն, արժևորել անկախությունը, պետականության պահպանումը։ Այս մասին ռեպորտաժ է  պատրաստել առցանց հարթակներում գործող Արցախի հանրային հեռուստաընկերությունը:  Հանդիպման մասնակիցներն ընդգծել են՝ Արցախ վերադարձի երազանքին հասնելու համար համախմբված լինելն այլընտրանք չունի:        

Կարդալ ավելին
1 91 92 93 94 95 572