Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊ ընկերության՝ ք․ Երևան, Բակունց 1 հասցեում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրամասում եղել են կեղտի կուտակումներ, հոսանքի մալուխները չեն եղել պաշտպանիչ տուփի մեջ, ինչը չի կանխարգելել մասնիկների թափվելու հավանականությունը, – արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի անկյունային որոշ հատվածներ վնասված են եղել։ Տեսչական մարմնի ղեկավարի…
Կարդալ ավելինՆորություններ
2027 թ․ ԿԳՄՍՆ բյուջեն կկազմի 435.9 մլրդ դրամ՝ 15.9 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2027 թվականին նախարարության բյուջեն կկազմի շուրջ 435.9 մլրդ դրամ՝ 15.9 մլրդ դրամով գերազանցելով 2026 թվականի ցուցանիշը։ Նախատեսված է իրականացնել 23 բյուջետային ծրագիր և 193 միջոցառում։ Հատկացումների գերակշիռ մասը՝ 80.4 տոկոսը, կուղղվի կրթությանը։ Գիտության ոլորտին նախատեսված է…
Կարդալ ավելինEarth Negotiations Bulletin-ի՝ COP17-ի ամփոփիչ զեկույցի կարևոր կետերը՝ ըստ կից փաստաթղթի
1. Հայաստանի նախագահության դերը՝ բարդ հարցերի շուրջ համաձայնության հասնելու գործում։ Զեկույցն ընդգծում է, որ ոչ պաշտոնական քննարկումների և COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հմուտ առաջնորդության շնորհիվ հնարավոր դարձավ համաձայնության հասնել մի շարք տարաձայնություններ առաջացրած հարցերի շուրջ։ Որոշումներն ընդունվեցին հոկտեմբերի 31-ին՝ գիշերվա ընթացքում շարունակված բանակցություններից հետո։ 2. Առաջին գլոբալ վերանայում և «Երևանյան ուղի»։ Գնահատվեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացը։ Սահմանվեցին մինչև 2030 թվականը գործողություններն արագացնելու ուղղությունները՝ ազգային հանձնառությունների ամրապնդում, ֆինանսավորման…
Կարդալ ավելինԿառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելու
Հողամաս ունես և ծրագրում ես սեփական տո՞ւնդ կառուցել։ Ամիօ բանկի հիփոթեքային կառուցապատման վարկով կարող ես սկսել տան կառուցումը՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման անհրաժեշտության՝ մինչև 50 մլն ՀՀ դրամի դեպքում։ Վարկը տրամադրվում է փուլերով՝ համաձայն նախապես հաստատված նախահաշվի և իրականացված աշխատանքների մոնիթորինգի արդյունքների։ Անհատական խորհրդատվության համար զանգահարիր +374 77 11 89 05 հեռախոսահամարով կամ թող հայտ՝ անցնելով հղմամբ: Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Էլ․ հասցե՝ info@amiobank.am amiobank.am
Կարդալ ավելինԱպօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։ Ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681խմ ստորերկրյա ջուր։ Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12.327.129դր.: Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։ Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում…
Կարդալ ավելինՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԿԻՆԴԵՐ» ՏԵՍԱԿԻ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ԿԵՂԾՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՎ ԽՄԲԱՔԱՆԱԿ. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։ Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։ Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով,…
Կարդալ ավելին12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։ Քննարկման արդյունքում, հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա, 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։ Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հասցեի հարթաքանդակների խումբը (1983 թ․), Սյունիքի մարզի Տաթև բնակյավայրի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթ բնակավայրի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861…
Կարդալ ավելինԱպօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։ Գեղարքունիքի մարզում. Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։ Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։…
Կարդալ ավելինՔաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%
Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.50%,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.50%:
Կարդալ ավելինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, խցանումների առաջացումից խուսափելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ից, համաձայն կից սխեմայի, երթևեկության փոփոխություն կիրականացվի Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում: Մասնավորապես՝ նշված խաչմերուկի՝ դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների և տվյալ ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ: Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ»…
Կարդալ ավելին








