ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։ Նախարարության տվյալներով՝ այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին կհանդիպի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարաբերությունները և տարածաշրջանային համագործակցությունը։ Հանդիպումից հետո նրանք մամուլի համար հանդես կգան հայտարարություններով։ Արարատ Միրզոյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված…
Կարդալ ավելինՆորություններ
Վերաքննիչը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը
ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նշենք, որ Սամվել Կարապետյանը հունիսից անազատության մեջ է՝ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ տված հարցազրույցից հետո։
Կարդալ ավելինԱդրբեջանի դատախազությունը Արցախի մի քանի ղեկավարի համար ցմահ բանտարկություն է պահանջում
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի մի քանի ռազմական և քաղաքական ղեկավարների համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դատախազությունը պահանջել է ցմահ բանտարկություն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Միաժամանակ, դատախազությունը պահանջել է, որ Արցախի՝ Ադրբեջանին գերի ընկած նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը…
Կարդալ ավելինՕֆելյա Համբարձումյանի հոբելյանի շրջանակում տեղի են ունեցել նամականիշի մարման արարողություն և հոբելյանական համերգ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի շրջանակում՝ նոյեմբերի 12-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարում: Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ Կարեն Մարգարյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նախարարի տեղակալի նշմամբ՝ անգնահատելի են Օֆելյա Համբարձումյանի ավանդն ու ներդրումը հայ կատարողական արվեստի զարգացման ու…
Կարդալ ավելինկամավոր ատեստավորման արդյունքների բողոքարկումն իրականացվում է էլեկտոնային եղանակով
Հարգելի՛ ուսուցիչներ և ուսուցիչ չաշխատող անձինք, կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում: Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը ներկայացվում է Տեղեկատվական համակարգի միջոցով՝ vexams.emis.am՝ այն ուղարկելով ԳԹԿ՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի: Ուսուցիչները կարող են Տեղեկատվական համակարգում մուտք գործել իրենց հարցաթերթի էջ՝ համոզվելու համար, որ քննական ամփոփաթերթի պատասխանները համապատասխանում…
Կարդալ ավելինժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա
Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։ Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի…
Կարդալ ավելինՆԳՆ Քրեական ոստիկանության և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությունն ամրապնդվում է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակների անդամներին։ Բարձր գնահատելով ակտիվ համագործակցությունը՝ Վարդան Վարդանյանը արդյունավետ աշխատանքի և ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին։ Նա ընդգծել է, որ ապօրինի թմրաշրջանառությունը անդրազգային հանցագործություն է և դրա դեմ պայքարում միջազգային փոխգործակցության շնորհիվ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների։ Գործող տարածաշրջանային կցորդ Գյորե Յուզմեսկին շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վարդան Վարդանյանը…
Կարդալ ավելինԳիտնականները բացահայտել են՝ ինչպես է խոլեստերինն արագացնում կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը
Իլինոյսի համալսարանի գիտնականները Ուրբանա-Շամպեյնում կարևոր հայտնագործություն են կատարել՝ բացահայտելով խոլեստերինի մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև փոխադարձ կապի մեխանիզմը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cancer բժշկագիտական հանդեսում։ Հայտնի է, որ խոլեստերինի բարձր մակարդակը կապված է հիվանդության նվազ բարենպաստ ելքի հետ, սակայն այդ ազդեցության հիմքում ընկած մոլեկուլային ուղիները մնում են անհասկանալի։ Գիտնականները կենտրոնացել են խոլեստերինի մետաբոլիտ 27-հիդրօքսիխոլեստերինի վրա, որը, ինչպես ցույց են տվել նախակլինիկական մոդելները, թուլացնում է իմունային համակարգի՝ քաղցկեղի բջիջների վրա հարձակվելու ունակությունը։ Մասնավորապես, գիտնականները…
Կարդալ ավելինԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի սուրճի գների իջեցման միջոցառումների մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտարարի մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես՝ սուրճի և բանանի գների իջեցման միջոցառումների մասին։ «Կարող եմ ասել ձեզ, որ առաջիկա մի քանի օրում դուք կտեսնեք հայտարարություններ այն ապրանքների մասին, որոնք ԱՄՆ-ն չի աճեցնում, դրանց թվում՝ սուրճ, բանան, այլ մրգեր և այլն։ Սա շատ արագ կիջեցնի գները»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր սուրճի ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու…
Կարդալ ավելինՄոսկվայի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին խոստովանությունը ցույց է տալիս Կիևի կողմից խաղաղության ցանկության բացակայությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին։
Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունների դադարեցման մասին խոստովանությունը ցույց է տալիս Կիևի կողմից խաղաղության ցանկության բացակայությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին։ «Սա խոստովանություն է, որ Զելենսկիի ռեժիմը խաղաղության որևէ անկեղծ ցանկություն ցուցադրելու մտադրություն չուներ»,- նշել է Զախարովան։ Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները դադարեցվել են մինչև տարեվերջ՝ «առաջընթացի բացակայության» պատճառով։ Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցան պնդել է, որ Մոսկվան անտեսել է կառուցողական երկխոսության փորձերը՝ սահմանափակվելով «պաշտոնական առաջարկներով» և չկարողանալով ձեռնարկել կոնկրետ քայլեր։…
Կարդալ ավելին








