Բնակարանային գողության բացահայտումը հատկապես բարդանում է, երբ մտնում են չբնակեցված տուն: Հենց նման դեպքեր էին արձանագրվում անցած տարեվերջին ու այս տարվա սկզբին Էջմիածնում և մոտակա բնակավայրերում: Այս ժամանակաշրջանն էլ պատահական չէր. Ամանորի տոներին շատերն են օրերով լքում տունը: Նման վերջին ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվեց հունվարի 12-ին: Այդ օրը վերադառնալով տուն` Պտղունք գյուղի բնակիչը հայտնաբերել էր պատուհանը բաց, իսկ տնից գողացել էին ոսկյա զարդեր ու փող: Քրեական ոստիկաններն ուսումնասիրեցին նաև այս դեպքի հանգամանքները,…
Կարդալ ավելինՏեսադարան
Հափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքում(Տեսանյութ)
Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին…
Կարդալ ավելինԱպօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների չորս բացահայտում(Տեսանյութ)
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Լուսանկարում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում.(Տեսանյութ)
Արմավիրի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են ընդերքի օգտագործման պահանջների խախտում(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մարզի Զարթոնք գյուղից Արևիկ տանող ճանապարհին, առանց ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության ղեկավարներ կազմակերպել են ավազակոպճագլաքարային խառնուդի արդյունահանում: Փետրվարի 11-ին կատարված ստուգմամբ օպերատիվ տեղեկությունը հաստատվել է: Տարածքում կար մեծ քանակի ավազակոպճագլաքարային խառնուրդ, աշխատում էր էքսկավատոր, կային ավազով բեռնված բեռնատարներ, ավազի լվացման կետ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել միգրանտների և նրանց ընտանիքի անդամների հիմնադրած բիզնեսների զարգացմանն աջակցող ծրագրի ամփոփումը (Տեսանյութ)
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը: Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակը միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր: ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը միգրացիոն գործընթացների…
Կարդալ ավելինԿարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը՝ ՆԳՆ ուշադրության կենտրոնում(Տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել(Տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Բաժնում նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով ապակե գլանակ և դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: 28-ամյա վարորդը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ծխախոտի տուփ։ Նա և 27-ամյա ուղևորը, մեքենայով հանդրեձ, տեղափոխել են…
Կարդալ ավելին



