Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Փետրվարի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4588 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 288 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 733, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 292, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 293, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 85 և 1675 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 300-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին

39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր(Տեսանյութ)

39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Ամոջ գյուղի 39-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները և Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 39-ամյա տղամարդու բնակության վայր։ Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը իրավապահներին է ներկայացրել 15 փաթեթ՝ լցված մոտ 40 գրամ մարիխուանայով և մոտ 61 գրամ կանեփի սերմերով։ Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է այգում աճեցրած կանեփից, իսկ սերմերը պահել է հետագայում ցանելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը…

Կարդալ ավելին

Ստեփանավանի համանքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Ստեփանավանի համանքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Հունվարի 17-ին ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան դուռը բացել ու գողացել են յոթ հեռուստացույց: Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվեցին համապատասխան միջոցառումներ: Անհրաժեշություն առաջացավ նաև համագործակցել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, ու ստացվեց տեղեկություն, որ հեռուստացույցների գողությունը կատարել են ստեփանավանցի 24-ամյա երկու երիտասարդ և Սվերդլով գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ`…

Կարդալ ավելին

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը.(Տեսանյութ)

Երիտասարդի մոտ մարտական ատրճանակներ են հայտնաբերվել. Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը.(Տեսանյութ)

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդն իր մոտ պահում է ապօրինի զենք և զինամթերք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները Լվովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են մարտական երկու ատրճանակ, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված մեկական փամփուշտով։ Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Փետրվարի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4949 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 292 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 952, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 110 և 1859 այլ իրավախախտումներ։ 146 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 340-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին
1 15 16 17 18 19 30