Կարդալ ավելին
Տեսադարան
«Ծառայությունը սեփական ներուժը բացահայտելու և ունակությունները դրսևորելու լավագույն տարբերակ է». պարեկ Նուշիկ Վարդանյան (Տեսանյութ)
ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի երկրորդ վաշտի ավագ պարեկ Նուշիկ Վարդանյանը նշում է՝ դուստրը մեկուկես տարեկան էր, երբ իմացավ Պարեկային ծառայության կազմավորման մասին և որոշեց դիմել. «Ես շատ եմ սիրում համազգեստը, պատասխանատու մարդ եմ, ինձ դուր է գալիս ծառայությունը»։ Նուշիկ Վարդանյանը ծառայությունը համատեղում է կրթության հետ՝ ՆԳՆ կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի ուսանող է։ Ապագա կին ծառայողներին խորհուրդ է տալիս առանց վարանելու դիմել Պարեկային ծառայություն: Ասում է՝ ծառայությունը սեփական ներուժը բացահայտելու և ունակությունները դրսևորելու համար…
Կարդալ ավելինՔննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը(Տեսանյութ)
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս: Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները,…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանության ծառայողները առգրավվել են շուրջ 18 կգ թմրամիջոց(Տեսանյութ)
Դժվար է անգամ պատկերացնել, թե շուրջ 18 կիլոգրամից թմրամիջոցի քանի փաթեթ կստացվի ու համացանցի միջոցով քանի օգտագործողի կիրացվի: Խոսքն, իհարկե, հազարների մասին է: Թմրամիջոցների հենց այդքան իրացում կանխվեց համագործակցված աշխատանքի շնորհիվ, որ սկսվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությամբ: Ըստ տեղեկության` Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան: Ստացված…
Կարդալ ավելինՔննարկվել են աշխատանքների բարելավմանն ուղղված միջոցառումները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները․տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն(Տեսանյութ)
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի գլխավորությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են 2024 թվականին կատարած աշխատանքները։ Ծառայության ղեկավար կազմը՝ վարչությունների, տարածքային ստորաբաժանումների, բաժինների ղեկավարները ներկայացրել են 2024 թվականի գործունեության արդյունքները, հաղթահարված խոչընդոտները, քաղաքացիակենտրոն սպասարկման սկզբունքներն ու հնարավորությունները։ Ամփոփելով 2024 թվականին կատարված աշխատանքները՝ Նելլի Դավթյանը բարեփոխումների և, զուգահեռաբար, ճգնաժամային մարտահրավերներին դիմակայելու համար շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, նաև 2025 թվականի համար մատնանշել Ծառայության խոցելի կետերը և ուրվագծել անելիքներն ու առաջնահերթությունները։…
Կարդալ ավելինՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել(Տեսանյութ)
«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։ ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի երգչախումբը և տնտեսական վարչության մշակույթի բաժինը բարեգործական կենտրոնի շահառուների համար կազմակերպել էին Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Ներքին գործերի նախարարության հետ տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավանդույթ է դարձել։ Բարեգործական կենտրոնը սպասարկում է տարբեր ռիսկային խմբերի շահառուների։ Միջոցառմանը մասնակցում էին տարեցներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներ։ Հայրենասիրական երգերով և պարերով հագեցած մթնոլորտը ներկաների համար ուրախանալու, առօրյա հոգսերից կտրվելու հնարավորություն էր։…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Հունվարի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4978 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 300 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 176, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 972, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 338, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 268, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 98 և 1823 այլ իրավախախտումներ։ 169 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 342-ը՝…
Կարդալ ավելինԿիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ(Տեսանյութ)
Դուք վստահաբար սոցիալական մեդիայում մեծ գումարներ վաստակելու մասին խոստումնալից և արժանահավատ տարբերակներ եք տեսել։ Գայթակղիչ և վստահություն ներշնչող առաջարկն ընդունելուց առաջ դիտե՛ք տեսանյութը։ «Կիբեռմարտահրավերի» առաջին հաղորդման եթերում ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը խոսում է ներդրումային խարդախությունների, դրանց կատարման ձևերի ու տեսակների մասին, ներկայացնում` ինչպես չդառնալ ներդրումային խարդախության զոհ։ Լայն հնարավորությունների այս ժամանակաշրջանում միշտ չէ, որ հաջողելը այնքան դյուրին է, որքան թվում է, խոստումները հաճախ կեղծ են. եղե՛ք զգոն։…
Կարդալ ավելինԱպօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ(Տեսանյութ)
Հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որը վարում էր Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ: Այդ պահին մոտեցել է Ծովագյուղի 45-ամյա մի բնակիչ և հայտնել, թե ձկներն ինքն է գնել Ջիլ բնակավայրի տարածքում, իսկ «Օպելի» վարորդը պարզապես տեղափոխում էր ձուկը: Հայտնաբերված 375 սիգը կշռել է 130 կգ: Հունվարի 16-ի առավոտյան, ժամը 9.20-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Հունվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 283 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 1015, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 230, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137 և 1658 այլ իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 318-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելին



