Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանաքի թմրանյութ: Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Տեղեկությունը ստուգելուց և կոնկրետ գործողությունների նախապատրաստումից հետո հունիսի 15-ին իրավապահներն անցան տեղեկությունն իրացնելու գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներ ու պարեկներ և Քննչական կոմիտեի աշխատակիցներ: Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա…
Կարդալ ավելինՏեսադարան
Բնակարանային գողություն Խորոնք գյուղում. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Հունիսի 24-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորոնք գյուղում գտնող իր տնից գողություն է կատարվել: Մեկնել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը: Տուժած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 18-ից 24-ը բացակայել են տնից, և հենց այդ ընթացքում՝ բացել էին տան հետնամասի պատուհանը և գողացել ոսկեղեն ու գումար: Բացահայտման գործում օգնության եկան նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, և հունիսի 26-ին բնակարանային գողությունն արդեն բացահայտված էր: Տուժածի համագյուղացի 26-ամյա երիտասարդը ձերբակալվեց, ներկայացվեց բաժին,…
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում(Տեսանյութ)
Հունիսի 28-ին` ժամը 21.08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվում է, որ…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 413 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)
Հունիսի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5122 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 197 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 96, չամրակապված վարելու՝ 1126, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 25, վարելու ընթացքում ծխելու՝ 481, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 310, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80 և 1754 այլ իրավախախտում։ 166 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելին8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույսեր, հատակին փռած և տոպրակով մոտ 900 գրամ չորացրած-մանրացրած մարիխուանայի նմանվող զանգված, ևս 142 գրամ նույն զանգվածից հայտնաբերվել է…
Կարդալ ավելինՀյուսիսային պողոտան ազատվեց ինքնակամ շինությունից. համայնքապետարան(Տեսանյութ)
Հյուսիսային պողոտան ազատվեց ինքնակամ շինությունից Շարունակվում է Երևանի համայնքային հողերն ինքնակամ շինություններից մաքրելու գործընթացը: Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտա հ.2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորտկարանը: Կից՝ տեսանյութի հղումը.
Կարդալ ավելինՔաղաքային ծառայությունների հասանելիություն՝ երևանցիների համար(Տեսանյութ)
Les Mills Experience սպորտային միջոցառումը՝ Երևանում(Տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ մայրաքաղաք Երևանում անցկացվեց աննախադեպ սպորտային միջոցառում, որը նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը։ Այս նպատակով Հայաստան էր ժամանել լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսը։ Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի մայրաքաղաքի զբոսաշրջային զարգացման կյանքում։ Կից՝ տեսանյութի հղումը, https://www.facebook.com/watch/?v=670967059271865
Կարդալ ավելինՇարժակազմի վերանորոգում՝ Երևանի մետրոյի անխափան երթևեկության համար(տեսանյութ)
Երևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Կից՝ տեսանյութի հղումը.
Կարդալ ավելին






