Երևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Կից՝ տեսանյութի հղումը. https://www.facebook.com/watch/?v=1452287716192693
Կարդալ ավելինՏեսադարան
Տիգրան Ավինյանի շրջայցը Երևանում(Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ հասցեներում բարեկարգվել են շենքերի բակերը, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, ավելացվել են կանաչապատ տարածքները: Ընդհանուր առմամբ 2025 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում…
Կարդալ ավելինԵրևանյան միջազգային բալետային փառատոն 2025(Տեսանյութ)
Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետային ստեղծագործությունները։ Բալետային օրերը եզրափակեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` հանդես գալով «Բոլերո X»…
Կարդալ ավելինԱպօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն: Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու պայուսակում խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող լիցքավորված հրազեն, իսկ Աճառյան փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդու պայուսակում` լիցքավորված թմբուկավոր ատրճանակ:…
Կարդալ ավելինԲասկետբոլի անվճար մարզումներ՝ Երևանի մարզադպրոցներում(Տեսանյութ)
Երևանի մի շարք մարզադպրոցներում երեխաները հնարավորություն ունեն անվճար և մարզիչների օգնությամբ զբաղվել իրենց սիրելի սպորտաձևերով: Մարզաձևերից հատկապես բասկետբոլի հանդեպ հետաքրքրությունն օրեցօր աճում է, ավելի շատ երեխաներ մեծ ոգևորությամբ մասնակցում են պարապմունքներին: Ստորև ներկայացնում ենք այն մարզադպրոցներն ու դպրոցները, որտեղ անցկացվում են անվճար մարզումներ՝ «Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ Մարգարյան փ. Թիվ 100 դպրոց Արզումանյան փ. Յավորովի անվ.131 դպրոց Ֆուչիկի 2-րդ նրբ. թիվ 102 դպրոց «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ…
Կարդալ ավելինՀայաստանի տարբեր մարզերում բնակարանային գողություններ արած օտարերկրացի է ձերբակալվել(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան և կատարում բնակարանային գողություններ: Տեղեկությունն իրացվեց Գեղարքունիքի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ: Հունիսի 9-ին` առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո, 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն: Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե և ոսկե զարդեր, կողպեք բացելու հատուկ հարմարանքներ, տարբեր արժույթի թղթադրամներ:…
Կարդալ ավելինՈւժեղացված ծառայություն Լոռիում և Տավուշում․ պարեկներն արձանագրել են 458 խախտում(Տեսանյութ)
Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու, 11-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 վարորդ վարչական պատասխանատվության է…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 372 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)
Հունիսի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 178 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 160 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 276 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 1069, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 306, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 336, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 և 1511 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների մոտ իրականացվեց պահպանություն, իսկ ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան քաղաքի վարչություն: Այստեղ կատարված խուզարկությամբ 27-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի երկու…
Կարդալ ավելինՈրոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ(Տեսանյութ)
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը…
Կարդալ ավելին





