Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան – Հազարամյա հարևանություն» համաժողովը։ Համաժողովին մասնակցելու է նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։ Փակման արարողությունը մշակութային է․ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահսում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։ Համաժողովը տեղի է ունենալու BW Plus Congress Hotel-ում, ապրիլի 3-ին։ Համերգային երեկոն՝ 19:30…
Կարդալ ավելինՍփյուռք
Վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը
1996 թվականին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ հիմնադրվեց «Կասկադ» սոցիալ-հասարակական ակումբը։ Լինելով առաջին խոշոր մշակույթային վայրերից մեկը, որտեղ երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր երաժշտական և արտիստիկ միջոցառումներ։ «YoCerebrum» հարթակում «Armat community» հասարակական կազմակերպությունը «Fastex» ընկերության հետ համատեղ վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը, որը ներկայացվել է Պարոնյան 16/2 հասցեում գտնվող «ftNFT ֆիջիթալ սփեյսում»։ Այս ձևաչափում սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որի շրջանակում հայկական ակումբային կյանքը տեղափոխում է վիրտուալ իրականություն: «Cascade Club»ը կշարունակի զարգանալ որպես…
Կարդալ ավելինՇուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա համեմատ այս տարի նախագծերի թիվն ավելացել է 50-ով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացնել…
Կարդալ ավելինԱդրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը
Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել իր պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի։ Մոնղոլական ժամանակաշրջանի, Շիրվանշահերի մշակույթին պատկանող արժեքներն այսօր կանգնած են վերացման վտանգի առջև: Օրինակ՝ Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող Շահ…
Կարդալ ավելին«Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է». Արաքսիա Սվաջյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում…
Կարդալ ավելին«Արա Հարությունյանի Կոմիտասը». Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքը՝ նվիրված ականավոր քանդակագործին
Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։ Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք: Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մշակութային գործիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, դպրոցականներ: Ֆիլմի դիտումից…
Կարդալ ավելինAMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
Եթե փնտրում եք հեշտ և արագ ֆինանսավորում Ձեր բիզնեսի համար, ապա Amio Easy բիզնես վարկը լավագույն լուծումն է։ Ստացեք 10,000,000 – 100,000,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով բիզնես վարկ՝ առանց ֆինանսական վերլուծության, անշարժ գույքի ապահովվածությամբ: Բացի այն, որ վարկի տրամադրման ժամանակ չի իրականացվում ֆինանսական վերլուծություն, նաև չի կիրառվում վարկի վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ: Ամիօ բանկը պատրաստ է դառնալ ձեր վստահելի ֆինանսական գործընկերը՝ ապահովելով արագ և հուսալի ֆինանսավորում Amio Easy-ի միջոցով: Դիմե´ք այսօր և…
Կարդալ ավելինՀայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան
Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։ Այս մասին բրազիլական Correio Braziliense օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարին։ «Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է…
Կարդալ ավելինԱզգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը
ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ նախագիծը վերաբերում է մի քանի հիմնական ուղղությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքին՝ հավաստագրման գործընթացին: «Գործող օրենքներով սահմանված է հավաստագրման գործընթաց կրթական յուրաքանչյուր մակարդակի համար: Նախագծով առաջարկվում է սահմանել հավաստագրման միասնական գործընթաց, որը հնարավորություն կտա տնօրենի պաշտոնի բոլոր հավակնորդների համար սահմանել առավել…
Կարդալ ավելինԱդրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա
Ադրբեջանը, բազմաոլորտ հարաբերություններ հաստատելով աֆրիկյան երկրների հետ, հետաքրքրություն է ցուցաբերում նաև այդ տարածաշրջանի հանդեպ։ Ադրբեջանցի մասնագետներն աֆրիկյան նավթաքիմիական ոլորտում աշխատել են դեռևս խորհրդային տարիներից, սակայն վերջին տասնամյակներում աֆրիկյան որոշ երկրների հանդեպ Բաքվի իշխանությունների յուրահատուկ վերաբերմունքի պատճառներից են նաև մարդու իրավունքների ոտնահարման հարցում «բախտակիցների» փնտրտուքը։ Այս համատեքստում ուշագրավ են Գվինեա-Բիսաուի և Սոմալիի նախագահների 2025 թվականի պաշտոնական այցերը։ Առաջինի հետ Ադրբեջանի հարաբերությունները սերտ են հատկապես ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Չմիավորման շարժման (ՉՇ) շրջանակներում։ Աֆրիկյան այս պետությունն Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցաբերել հատկապես Հայաստանի դեմ ընդունված բանաձևերի շրջանակներում։…
Կարդալ ավելին








