ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ առարկաների ուղղությունը, ինչպես նաև ագրարային մասնագիտություններով սովորող ուսանողները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացքին և բարելավմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել…
Կարդալ ավելինՍփյուռք
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ և այլն: Կարևորելով ծրագիրը՝ նախարարը նշել է, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով:…
Կարդալ ավելինԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին Հայաստան-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն. Ալեն Սիմոնյան
Եթե Ադրբեջանին այդքան անհանգստացնում են ԵՄ դիտորդները, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որովհետև այն պահից սկսված, երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի ուժի մեջ»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ԵՄ դիտորդներին սահմանից հանելը Ադրբեջանին հնարավորություն կտա հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտել, ագրեսիայի ֆոն ստեղծել, և դրանում մեղադրել հայկական կողմին, ԱԺ նախագահն ասաց. «Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո էլի…
Կարդալ ավելինԹուրքական մեդիայում սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով այսքան հրապարակում չէր եղել. Գոռ Ծառուկյան
Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Մեդիա տուրին մասնակցած Թուրքիայի…
Կարդալ ավելինՀայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր
2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է՝ մեր երկրի համար խիստ էական մի իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական համակարգերի կայունությունը, այլև վկայում է միջազգային կառույցների և ներդրողների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող ամուր, խորքային և երկարաժամկետ վստահության մասին: Տեղաբաշխման գործընթացն ունի իրեն հատուկ ընթացակարգեր,…
Կարդալ ավելինՉորրորդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է. ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը: Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ բարեփոխումների համատեքստում կարևորել է ուսուցչական համաժողովների անցկացումը կրթական տարբեր մակարդակներում: «Վստահ եմ՝ համաժողովը փորձի փոխանակման, մասնագիտական հարցերի շուրջ քննարկումներ…
Կարդալ ավելինԵրիտասարդական մայրաքաղաքի հավաստագիրը պաշտոնապես տրվել է Ապարան համայնքին
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ և հյուրեր: Մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը՝ հյուրերը ծանոթացել են Ապարան համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների ու Ապարանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսին: Երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև «Երիտասարդության պայծառ գույները» խորագրով կտավի…
Կարդալ ավելինՄշակույթի զարգացման հիմնադրամն այսուհետ կգործի Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Հայաստանի ազգային պատկերասրահի 8-րդ հարկում տեղակայված Մշակույթի զարգացման հիմնադրամի տարածքում, ծանոթացել կառույցի աշխատանքային պայմաններին ու գործունեության ընթացքին: Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Շրջելով տարածքում՝ նախարարը հետաքրքրվել է աշխատակազմի գործունեությամբ, ընթացիկ խնդիրներով, նոր միջավայրում աշխատանքային տրամադրվածությամբ և այլ հարցերով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի գործարկման միջոցով փորձ է արվում բարձրացնել թանգարանների կառավարման արդյունավետությունը: Մասնավորապես՝ նախատեսվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող…
Կարդալ ավելինՄիջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան
Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։ «Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»,- հավելել է նա:
Կարդալ ավելինԽաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։…
Կարդալ ավելին








