Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից: ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ « Ցանկանում ենք տեղեկացնել,…
Կարդալ ավելինՍփյուռք
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Կարդալ ավելինՖրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ»,- նշել է նա։
Կարդալ ավելինՀայաստան-ԵՄ համագործակցությունը զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար: «ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են…
Կարդալ ավելինՎարչապետի անմիջական հոգածության շնորհիվ թոթափվել են մարզի մի շարք առանցքային խնդիրներ ու դրանք շարունակական են(ֆոտոներ)
Վայոց ձորում կատարված ահռելի աշխատանքի, մեկ տարվա ընթացքում մարզը բազում խնդիրներից ձերբազատելու, Կառավարության աջակցությամբ կատարված ծրագրերի եւ դրանց շարունակականության մասին զրուցել ենք Վայոց ձորի մարզպետ, այլեւս մարզի բնակիչների սերն ու հարգանքը վայելող Կոլյա Միքաելյանի հետ: -Պարոն Միքաելյան լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին , Վայոց ձորի մարզպետի պաշտոնում: Ինչպես գիտենք մարզպետի պաշտոնը կառավարության ներկայացուցիչն է մարզում , այս տրամաբանության մեջ ի՞նչ աշխատանքներ և ծրագրեր եք իրականացրել մարզում: -Արդեն գիտեք, որ Վայոց ձորում աշխատել եմ երկար տարիներ…
Կարդալ ավելին«Գեղարդ» հիմնադրամը և Սեդլցեի համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Լեհաստանի Սեդլցեի համալսարանը պայմանավորվել են լայն համագործակցություն ձևավորել։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ու Սեդլցեի համալսարանի նորարարության ու համագործակցության հարցերով ռեկտորի տեղակալ Մալինա Կաշուբան։ «Գեղարդ» հիմնադրամն ու Սեդլցեի համալսարանը համագործակցելու են կրթության, գիտության ոլորտներում, իրականացնելու են համատեղ նախագծեր։ Մասնավորապես` համագործակցությունը ներառելու է ուսանողների և մասնագետների փոխանակում, համատեղ հետազոտություններ, ակադեմիական միջոցառումների մասնակցություն, ակադեմիական նյութերի փոխանակում և այլն։ Այս հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու կազմակերպությունների, այլև` Հայաստանի ու…
Կարդալ ավելին«Իմ ձեռբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել».Ռուբեն Վարդանյան
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում) 16 հունվարի, 2025թ. Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում: Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունվարի 7-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3881 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 287 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 844, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 250, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 97, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 92 և 1372 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 315-ը՝…
Կարդալ ավելինԱդրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը
1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։ Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր ավելի քան 200 հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։ 1990 թվականի հունվարի 13-19-ը[1] Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական…
Կարդալ ավելինԱնհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
ՆԳՆ նախաձեռնած օրենսդրական կարգավորումներով կանոնակարգվում է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ) երթևեկությունը։ Օրենսդրական կարգավորումների հիմնական նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։ Ըստ կարգավորման՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ):…
Կարդալ ավելին








