ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին և հյուրերին՝ նա կարևորել է միջազգային մակարդակով Գոհար…
Կարդալ ավելինՍփյուռք
Բռնություն գործադրած ուսուցիչն ազատվել է աշխատանքից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում բռնության դեպքերի վերաբերյալ։ Նման ահազանգերից մեկն առաջին դասարանում դասվարի կողմից երեխայի նկատմամբ ծեծի դեպքն էր, ինչի ահազանգը ստանալուն պես նախարարությունը դիմել է Կրթության տեսչական մարմին, Ոստիկանություն և Դատախազություն։ Ձեռնարկված քայլերի արդյունքում ուսուցիչն ազատվել է աշխատանքից։ Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը նաև պատրաստվում է հայց ներկայացնել՝ նշված ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ։ Հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են, և…
Կարդալ ավելինՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Գավառից հանձնվել է ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանին: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղական իշխանությունների, Ապարան համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գավառ համայնքի ղեկավարությանը, համայնքապետարանի ողջ անձնակազմին, հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը պատվով կրելու, երիտասարդների կողքին լինելու և ծրագրին համահունչ՝ մարզամշակութային հագեցած միջոցառումներ անցկացնելու համար: Նա ընդգծել է՝ 2014 թվականից…
Կարդալ ավելինՀայկական խոհանոցը` մեկ վայրում. կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20–30-ը Խաչքարերի պուրակում (մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ) կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 16-ը: Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառի անցկացումը կնպաստի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը: Տոնավաճառին կարող են միանալ սննդի արտադրողներն ու մշակութային կազմակերպությունները՝ հանրությանը ներկայացնելու իրենց խոհարարական վարպետությունը: Դիմելու ընթացակարգին և այլ մանրամասների…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանին
ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար: Նախարարը կարևորել է համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում և վստահություն հայտնել, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ:…
Կարդալ ավելինԱրարատ համայնքում կբացվի երիտասարդական կենտրոն.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Արարատի մարզի Արարատ համայնք՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա են եղել համայնքային իշխանությունների, շինարարական կազմակերպության, ծրագիրն իրականացնող «Արարատի երիտասարդների նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցվել է, որ երիտասարդական կենտրոնի հարակից տարածքը ևս բարեկարգվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով: «Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ երիտասարդական կենտրոնը հանդիսանա համայնքի երիտասարդների համար նախընտրելի ենթակառուցվածք, մի միջավայր,…
Կարդալ ավելինՆախարարությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 12-ից 13-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզում։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 12.00-17.00, Վարդենիսի համայնքապետարանում, դեկտեմբերի 13-ին, ժամը 11.00-15.00, Ճամբարակի համայնքապետարանում։
Կարդալ ավելին«ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՆԱՅԵԼ ՈՒ ՇԱՐԺՎԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ».ԱՐԱՄ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
«Տարին մոտենում է ավարտին և գալիս է ամփոփելու ժամանակը՝ վերհիշում խոստացածը, կատարվածը և առաջիկա անելիքները», -սա մեզ համար դարձել է տաբու, որը յուրօրինակ հաշվետվություն է՝ տնօրեն : Հետադարձ հայացք նետելով բժշկական կենտրոնի նոր ձևավորման և այժմյան՝ հաջորդական փուլերի զարգացման ընթացքին , կարող եմ վստահ ասել, որ ճգնաժամն արդեն հաղթահարված է՝ ի շնորհիվ բժշկական կենտրոնի ուժեղ կողմերի, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում ունեցող և առաջատար մասնագետների առկայությունը, նրանց պարբերաբար վերապատրաստումները՝ ինչպես ՀՀ-ի տարածքում , այնպես էլ…
Կարդալ ավելինԱրթուր Մարտիրոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ «Պատմությունը ճգնաժամում» խորագրով համաժողովին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է ԵԽ կողմից կազմակերպված «Պատմությունը ճգնաժամերում» խորագրով համաժողովին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Եվրոպայում պատմության դասավանդմանը նվիրված չորրորդ համաժողովի կազմակերպիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է, որ նախաձեռնված աշխատանքը միավորում է պատմության ուսուցում իրականացնող ճանաչված մասնագետներին: Նրա խոսքով` համաժողովը կարևոր նշանակություն ունի այնպիսի միջավայրի ձևավորման համար, որտեղ պատմության ուսուցումը հիմնված է ժողովրդավարական մշակույթի և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման սկզբունքի վրա։…
Կարդալ ավելին







