Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2025 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը:   Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին և երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:   «Քայլ դեպի…

Կարդալ ավելին

ProFood Armenia 2025 միջազգային F&B իրադարձությունը նպատակ ունի միավորելու տարածաշրջանի առաջատար մասնագետներին և նորարարներին.Բանախոս

ProFood Armenia 2025 միջազգային F&B իրադարձությունը նպատակ ունի միավորելու տարածաշրջանի առաջատար մասնագետներին և նորարարներին.Բանախոս

ProFood Armenia 2025 միջազգային F&B իրադարձության մամլո ասուլիսը հաջողությամբ կայացավ 2025 թվականի հունվարի 27-ին: Մամուլի ասուլիսի ընթացքում ProFood Armenia 2025-ի կազմակերպիչները ներկայացրեցին այս տարվա միջոցառման տեսլականը, նպատակներն ու ծրագիրը: Ընդգծվեց, որ միջոցառումը նպատակ ունի միավորելու տարածաշրջանի առաջատար մասնագետներին և նորարարներին՝ հյուրընկալության և հանրային սննդի ոլորտում նոր գաղափարներ և գործարար կապեր ձևավորելու համար: Ասուլիսին ներկա էին բազմաթիվ հյուրեր և ինֆլուենսերներ, նաև հատուկ հրավիրված հյուրերը` հանրահայտ շեֆ-խոհարարներ` Rabeh Amer, Mohamed Chabchoul, Wessam Al Saghbini, որոնք և կազմում…

Կարդալ ավելին

Հայտարարություն. Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Հայտարարություն. Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ ✔️ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք: Ուղեկցող ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չէ։…

Կարդալ ավելին

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը

 Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:   Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն…

Կարդալ ավելին

Տեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Տեսչական վերահսկողությունը պետք է նպաստի կրթության քաղականության բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը: Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները: Այս…

Կարդալ ավելին

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդունելություն

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդգրկման հայտերի ընդունման մեկնարկի մասին: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (գեղարվեստական ղեկավար՝ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ երեք մասնագիտություններով՝ դաշնամուր,…

Կարդալ ավելին

«Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է». Ժաննա Անդրեասյան

«Հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանումը կարևոր է». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։  Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման  անհրաժեշտությունը։ «Կարևոր եմ համարում քննարկումների…

Կարդալ ավելին

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները. Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա: Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի…

Կարդալ ավելին

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ  ցուցաբերում

  Հայաստանյան հանդիսատեսը գնալով էլ ավելի պահանջկոտ է դառնում՝ նախընտրելով ոչ ստատիկ ցուցադրություններ եւ համերգներ, ինչի արդյունքում շատ արտիստներ սկսել են հանդես գալ տարբեր խմբերի հետ, որտեղ մասնակիցները կարողանում են թե՛ երգել, թե՛ պարել։ Նման խմբերի ցանկում առանձնանում է «Hi Arev»-ը, որտեղ կարող են սովորել 4-15 տարեկան ձայնային եւ պարային տվյալներ ունեցող երեխաները։ Խումբը գործում է Թագուհի Գեւորգյանի ղեկավարությամբ, ով շատ է կարեւորում ժամանակին համընթաց քայլելը։ Խմբի սաների անցած ճանապարհը հետաքրքիր է․ եղել են համագործակցություններ…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

   «Ոսկե սեր»  ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Պանիր Լոռի» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, գ․ Արդենիս): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի գործունեության կասեցումը վերացվել է։            

Կարդալ ավելին
1 128 129 130 131 132 245