Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Հունվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 283 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 1015, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 230, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 137 և 1658 այլ իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 318-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

  Հունվարի 18-19-ը տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումների շրջանակում տարբեր իրավական ակտերի նախագծերի քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը,  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, փորձագետներ։ Աշխատաժողովում քննարկվել են «ՀՀ քաղաքացիության մասին», «Օտարերկրացիների մասին», «Փախստականների և ապաստանի մասին»…

Կարդալ ավելին

Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

  ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ  փոփոխություններն իրականացվելու են մի քանի ուղղությամբ՝ պայմանավորված  նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներով: Նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 530 մանկապարտեզում նախադպրոցական կրթության չափորոշիչն արդեն ներդրվել է: «Չափորոշչի ներդրման շրջանակում ի հայտ է եկել կարգավորումների կարիք, որոնց ուղղված՝ փոփոխություններ են առաջարկվում օրենքում՝ ավելի հստակեցնելով չափորոշչի ներդրման արդյունքում ակնկալվող կարողունակությունները, ըստ տարիքային…

Կարդալ ավելին

ProFood Armenia 2025. ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը տարածաշրջանում

ProFood Armenia 2025. ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը տարածաշրջանում

Երևան, Հայաստան – 2025 թ․ ապրիլի 25-27 ProFood Armenia 2025-ը՝ տարածաշրջանում ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 25-ից 27-ը Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ Երևանում։ Այս եզակի եռօրյա իրադարձությունը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և սկսնակներին ամբողջ աշխարհից՝ կապեր հաստատելու, սովորելու և զարգանալու բացառիկ հնարավորությամբ։ Միջոցառման հիմնական փուլերը․ Ցուցահանդես-Էքսպո․ Առաջատար HoReCa ընկերությունների և բրենդների արտադրանքի և ծառայությունների ներկայացում՝ արտահանման և ներմուծման շեշտադրությամբ։ Վարպետաց դասեր․ Գործնական և ստեղծագործական դասընթացներ՝ Միշլենի աստղեր ստացած…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին

Ամիօ բանկն ուրախությամբ հայտարարում է Arca Pay փոխանցման համակարգին միանալու մասին: Այսուհետ Ամիօ բանկի ֆիզիկական անձ հաճախորդները AMIO Mobile հավելվածի միջոցով կարող են կատարել մատչելի ակնթարթային դրամային փոխանցումներ ՀՀ բանկերի հաճախորդներին` մուտքագրելով ընդամենը ստացողի բջջային հեռախոսահամարը: Arca Pay փոխանցումներն այս պահին հասանելի են հետևյալ բանկերի հաճախորդներին՝ Evocabank, Ամերիաբանկ և Կոնվերս Բանկ։ Բանկերի ցանկը շարունակաբար կընդլայնվի։ Մանրամասները՝ հղմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից        

Կարդալ ավելին

Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը

Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի զինվորականներին հրահանգել է, որ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 08:30-ին հրադադարը չի կիրառվի ժամանակացույցին համապատասխան, քանի դեռ Իսրայելը չի ​​ստանա պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն, ըստ ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համաձայնագրի, հայտնում է NBC News-ը։ «Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է, որ հրադադարը, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել առավոտյան 08:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը պետք է տրամադրեր ՀԱՄԱՍ-ը»,…

Կարդալ ավելին

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Հայաստանը ՄԻԵԴ կներկայացնի Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ նոր ապացույցներ և պահանջներ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հայտնում են գրասենյակից: ՄԻՀՆ գրասենյակը հետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ « Ցանկանում ենք տեղեկացնել,…

Կարդալ ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։        

Կարդալ ավելին

Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան

Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպան

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԶՈՒ շտաբների պետերի բանակցությունները։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ»,- նշել է նա։        

Կարդալ ավելին

Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ

Հայաստան-ԵՄ համագործակցությունը զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ

  «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Անդրադառնալով նախորդ տարում գրանցած հաջողություններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին իրենց կարևոր հանձնառությունների համար: «ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը, համատեղ ջանքերն ու աշխատանքը զարգացման օրակարգ են ապահովում Հայաստանի համար: ԵՄ-ի հետ մեզ միավորում են…

Կարդալ ավելին
1 131 132 133 134 135 245