ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով հանրային քննարկում, որը վարել են ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, բուհերի, գիտահետազոտական կազմակերպությունների, «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ազգային…
Կարդալ ավելինՍփյուռք
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է թուրք մրցակցին՝ նվաճելով երկրի չեմպիոնական գոտին
Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնության գլխավոր իրադարձությունը դարձավ 12-ռաունդանոց մենամարտը՝ հայ մարզիկ Յուրի Սաքունցի մասնակցությամբ: Նրա մրցակիցը ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանն էր, իսկ խաղի արդյունքը որոշում էր Չեխիայի չեմպիոնական գոտու տիրոջը: Յուրի Սաքունցը վստահորեն ղեկավարում էր մենամարտը՝ ցույց տալով իր գերազանցությունը ռինգում: Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չկարողացավ շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարեց տեխնիկական նոկաուտ: Այդպիսով, Յուրին ոչ միայն տպավորիչ հաղթանակ տարավ, այլև Չեխիայի չեմպիոնական գոտին նվիրեց Հայաստանին: Իր հաղթանակը Յուրի Սաքունցը նվիրեց…
Կարդալ ավելինԱրաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին: Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. այս տարի արդեն 542 մանկապարտեզներ կրթությունն իրականացնում են նոր չափորոշչով: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ նախադպրոցական կրթության նոր չափորոշչի…
Կարդալ ավելինՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
«ԿՐԹԵՆՔ, ՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ ԵՎ ԳՈՐԾԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ» կարգախոսի ներքո՝ այսօր մեկնարկում է հակամանրէային դիմադրողականության (ռեզիստենտականության) դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթը: Հակամանրէային դիմադրողականությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների առողջության համար: Այս երևույթը խոչընդոտում է հիվանդությունների արդյունավետ բուժմանը, վտանգում սննդամթերքի արտադրության անվտանգությունն ու գյուղացիական տնտեսությունների կայուն զարգացումը: Կենդանիների բուժման մեջ հակաբիոտիկների չարաշահումը՝ դեղամիջոցների կանխարգելիչ կամ աճի խթանման նպատակով ավելորդ և չհիմնավորված օգտագործումը, հիվանդությունների վերահսկման ոչ արդյունավետ մեթոդները, հիգիենայի ցածր մակարդակը ֆերմաներում ու տնտեսություններում սահմանափակում են կենդանիների համար…
Կարդալ ավելին«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները
ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ գերատեսչությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, կրթության ոլորտի, այդ թվում՝ միջազգային և սփյուռքի տարբեր կառույցների ավելի քան 70 ներկայացուցիչ։ Համաժողովի շրջանակում անցկացվել է…
Կարդալ ավելինՎերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է ավելի քան 600 հայկական բեռնատար։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 666-ը հայկական են։ Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ: Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։…
Կարդալ ավելինԲացառիկ պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ը նոր շունչ կստանա տեսահոլովակի ցուցադրությամբ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում՝ բացառիկ պրեմիերա: Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ը նոր շունչ կստանա տեսահոլովակի ցուցադրությամբ: Մենապարուհի Աննա Քալաշյան՝ Դաշնակահար Հայկ Մելիքյան Արվեստի, երաժշտության և պարի հրաշալի սինթեզ: Բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը: Կտեսնվենք Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:
Կարդալ ավելինԶիջի՛ր ճանապարհը. րոպեն կարող է կյանք արժենալ(Տեսանյութ)
Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 000 դրամ: Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։ Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ։
Կարդալ ավելինԳիտնականները պարզել են, թե ինչպես կարող է կլիմայի փոփոխությունն ազդել աչքերի առողջության վրա
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Clinical Ophthalmology ամսագրում, առաջիններից մեկն է, որում ուսումնասիրվում է, թե ինչպես կարող է կլիմայի փոփոխությունն ազդել աչքերի առողջության վրա։ Գիտնականները, այդ թվում դոցենտ Քեթրին Ջեյմսը, որը գլխավորում է «Կլիման եւ մարդու առողջությունը» ծրագիրը ամերիկյան Կոլորադո նահանգի հանրային առողջապահության դպրոցում, հետազոտության շրջանակում ուսումնասիրել են աչքերի մակերեսի գրգռման եւ ամբուլատոր կաբինետներ ամենօրյա այցելությունների (կապված ալերգիայի հետ) եւ շրջակա միջավայրում վնասակար նյութերի (PM) պարունակության ամենօրյա մակարդակների միջեւ կապը մայրաքաղաք Դենվերի շրջանում։ Նրանք տվյալներ…
Կարդալ ավելինԱհազանգ. Եղեգնաձորի համայնքապետարանն անտեսում է համաքաղաքացու խնդիրը
Անցել է շուրջ երեք տարի , երբ 2021 թվականի Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցան հանրապետության համայնքների զգալի մասում ՏԻՄ ընտրություններ: Օրերս էլ կառավարության կողմից կազմակերպվել էր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկաներին տեղական ինքնակառավարման օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (Նոյեմբերի 10): Բայց ժողովրդից հատվածական դժգոհությունը , որպես օրինաչափություն, որոշ ՏԻՄ ղեկավարներից կամ համակարգից…
Կարդալ ավելին









