Plus-size-ի մոդել Հանթեր Մաքգրեյդին հպարտանում է իր մարմնով եւ կարծում է, որ սեքսուալ կարող է լինել ամեն ոք։ Sports Illustrated-ի 31-ամյա մոդելը Fox News-ին պատմել է իր մարմնի ինկլյուզիվության հույսի մասին՝ ներկայացնելով ամսագրի իր վերջին շապիկը։ Նրա խոսքով՝ իրեն շատ ժամանակ է հարկավոր եղել, որպեսզի սիրի իր ծալքերը եւ սովորի ընդունել մարմնի կազմվածքը։ «Դա շատ բանով կապված է այն բանի հետ, որ երբ 15 տարեկան էի, ես սովորական աղջիկ էի։ Երկրորդ չափ էի հագնում։ Ձգտում էի…
Կարդալ ավելինՍփյուռք
Ինչպե՞ս է ծխելն ազդում մաշկի առողջության վրա. պարզաբանում է մաշկաբանը
Ծխելը մաշկաբանական մի շարք խնդիրների առաջացման կարևոր գործոն է։ Ծխելով պայմանավորված մաշկային խնդիրների, դրանցից խուսափելու և բուժման մասին NEWS.am Medicine-ը զրուցել ենք մաշկաբան Լուսինե Կիրակոսյանի հետ։ Ինչպե՞ս է ծխելն ազդում մաշկի հիվանդությունների վրա։ Ծխելը կործանարար ազդեցություն ունի մաշկի ինքնավերականգնողական, պաշտպանական գործառույթների և մաշկի էսթետիկ տեսքի վրա։ Ծխախոտի այրման ժամանակ արտազատվում և օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ տոքսիկ նյութեր (ֆորմալդեհիդ, ծծումբ, խեժ, նիկոտին․․․)՝ առաջացնելով օքսիդատիվ սթրես և թթվածնաքաղց։ Բազմապատկվում է ազատ ռադիկալների քանակը, իսկ օրգանիզմի հակաօքսիդանտային ակտիվությունն…
Կարդալ ավելինՓարիզ-2024. Արթուր Ալեքսանյանի եւ Մալխաս Ամոյանի մրցակիցները կիսաեզրափակիչում
Երեկոյան Երեւանի ժամանակով 20:15-ից Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում կմեկնարկի Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակիչները: Եզրափակիչի ուղեգրերի համար Հայաստանից կպայքարեն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Մալխաս Ամոյանը (77 կգ): Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի հետ: Արթուր Ալեքսանյանն ու Գաբրիել Կինդելանը նախորդ անգամ մրցագորգում հանդիպել են 2023 թվականին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնության…
Կարդալ ավելինՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք
Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ։ Այս մասին հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կազմված նյութերը փոխանցվել են…
Կարդալ ավելինՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ. Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում…
Կարդալ ավելինՓարիզ-2024. Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը կմասնակցեն երկու եզրափակիչների: Առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում գերազանց կատարումով վաստակեց 14.733 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար: Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի…
Կարդալ ավելինՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԳԱՆ ՊԼԱՆՇԵՏՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ԱՅԼ ՓԱՍՏԵՐԸ ԿԼԻՆԵՆ ՄԵԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ(տեսանյութ)
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ՀՀ ՍԱՏՄ-ից փոխանցում են, որ հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Քննարկումներին մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Խնդրի վերաբերյալ հայկական կողմի ուսումնասիրությունների այս փուլի տվյալների քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել երկուշաբթի օրը վերացնել…
Կարդալ ավելինDaily Mail. Մարզվելուց հետո սառցե ցնցուղը կամ լոգանքը դանդաղեցնում են մկանների աճը
Մարզվելուց հետո սառը ցնցուղ կամ լոգանք ընդունելը կարող է խանգարել մկանային զանգվածի աճին: Այս մասին Daily Mail-ին են պատմել ամերիկացի մարզիչ և սննդաբան Ռոնդա Պատրիկը և Հոլանդիայի Մաստրիխտի համալսարանից ֆիզիկական վարժությունների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Լյուկ Վան Լունը։ Բժիշկ Վան Լունը նշել է, որ սառը ցնցուղը կարող է թեթևացնել մկանային ցավն ու վերացնել այտուցները։ Սակայն դա չպետք է արվի մարզման օրը։ Բանն այն է, որ մարմնի սառեցումը կարող է կրճատել ուժային վարժություններից հետո օրգանիզմում արտադրվող հատուկ սպիտակուցների…
Կարդալ ավելինՍուրճ խմելիս այրոցի և դեպրեսիայի դեմ դեղամիջոցներ ընդունելն անարդյունավետ է. Daily Mail
Հակադեպրեսանտներն ու այրոցի դեմ դեղամիջոցները կարող են կորցնել իրենց թերապևտիկ ազդեցությունը, եթե ընդունվեն սուրճ խմելիս: Դրա մասին Daily Mail-ին հայտնել են լոնդոնյան թերապևտ Նատալի Ռաութը և բրիտանական թագավորական դեղագործական ընկերության գլխավոր հետազոտող, պրոֆեսոր Պարաստու Դոնյայը։ Բժիշկ Ռաութն ճշտել է, որ շատ մարդկանց հայտնի է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցների և արյունը ջրիկացնող կոֆեինի վրա հիմնված ըմպելիքների համատեղումը: Սուրճի կամ էներգետիկ ըմպելիքների խթանիչ ազդեցությունը մեծացնում է անբարենպաստ կողմնակի ազդեցությունների վտանգը կամ կարող է…
Կարդալ ավելին








