Ամերիկյան հետախուզությունում կարծում են, որ Իրանում իշխանության ուղղահայաց կառուցվածքը պահպանում է ամրությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ «Իրանի ռեժիմը, ըստ ամենայնի, պահպանում է ամբողջականությունը, չնայած «Էպիկական ցասում» գործողության պատճառով խիստ թուլացած լինելուն»,- ասվում է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի բացման խոսքում, որը պատրաստվել է Կապիտոլիումում իր զեկույցի համար։ Լսումներն ընթանում են Սենատի հետախուզության հատուկ հանձնաժողովում։ Միևնույն ժամանակ, Գաբարդը պնդել է, որ Իրանի կառավարությունն ապագայում կբախվի ներքին լարվածության աճի։ «Չնայած ռեժիմը պահպանում է ամբողջականությունը, հետախուզական…
Կարդալ ավելինՍփյուռք
Թատրոնի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին՝ միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։
Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 21-29-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։ Թատրոնի միջազգային օրվա և թատերական շաբաթվա առիթով ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները ներկայացնում են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, շրջայցեր թատրոնում՝ հանդիսատեսի համար և այլն: «Թատերական շաբաթ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին և դարձել ամենամյա՝ մեկնարկելով Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ։
Կարդալ ավելինՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԳՁՕ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը, «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում, օրերս Վիեննայում կազմակերպել էր կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության հարցերով ուսումնական դասընթաց, որին, Շրջակա միջավայրի նախարարության և Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ներկայացուցիչների հետ համատեղ, մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լալա Մելիքյանը: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ոլորտում Եվրոպական միության իրավակարգավորումներին, ազգային մակարդակում Ավստրիայի ոլորտային…
Կարդալ ավելին«Սեզոնի բացմանն ընդառաջ, բոլոր մարտահրավերները հաղթահարում ենք». Բացառիկ հարցազրույց ՍԱՐԳԻՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
Լոռիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումները շատ ծանր դրություն ստեղծեցին տեղի ենթակառուցվածքների համար , սակայն կառավարության ծրագրերի և ընկերության ջանքերի շնորհիվ առաջացած խնդիրները և նրա հետևանքները լուծում են ստանում: Սակայն խնդիրը ոչ միայն վնասների վերականգնման հետ էր կապված այլև այն պատասխանատվության , որը պարտավորեցնում էր ազգաբնակչության նկատմամբ պատշաճ և պատասխանատու գործելը , որի իրական մարտահրավերների թիրախում էր նաև «Լոռի ՋՕԸ»-ը: Հիշեցնենք՝ որ 2024 թվականի ջրային հեղեղումների հետևանքով հատկապես «Լոռի ՋՕԸ»-ն զգալի վնասներ էր կրել, և կարճ…
Կարդալ ավելինԵրևանի օդը հիմա ավելի մաքուր է՝ չնայած շինարարությանն ու մեքենաներին. Տիգրան Ավինյան
Այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին՝ այլևս չենք տեսնում, չնայած, որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի, հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է: Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսերի ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի մթնոլորտային առաստաղի բարձրությամբ: Սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է, որի ժամանակ՝ հենց այդ շրջանում, մեր մթնոլորտային շերտը 1,200…
Կարդալ ավելինԱնահիտ ՄանասյանըՍտրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքիլիագումար նիստին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 9-ից 13-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 119-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Կոմիտեն նաև քննարկել է ներգաղթի նպատակով պահման վայրերի և սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը։ Նիստի շրջանակում ներկայացվել են նաև Կոմիտեի վերջին ամիսներին մի շարք երկրներում իրականացված…
Կարդալ ավելինՎիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշեց, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։ Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ բանակցություններ է վարում վիզաների ազատականացման ուղղությամբ, ինչը պարտավորեցնող գնահատական է։ Նա նշեց, որ վիզաների…
Կարդալ ավելինՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար
Վիզաների ազատականացման համատեքստում բնականոն քննարկման թեմա է արտագաղթի ռիսկը։ Կառավարությունը մի կողմից կատարելու է է ԵՄ-ում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերը, մյուս կողմից էլ վստահություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը, ու զուգահեռ բազմաթիվ այլ բարեփոխումներով պետությունը այնքան գրավիչ է արդեն քաղաքացիների համար, որ արտագաղթի ցանկություն էլ չի լինելու, հակառակ միտումներն են արձանագրում արդեն այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ գրանցելով ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8660:…
Կարդալ ավելինՀայաստանյան գիտությունը եվրոպական հարթակում․ ՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում
2026–2027 թվականներին Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն «Եվրոպական հետազոտողների գիշեր» և «Հետազոտողները դպրոցներում» լայնածավալ գիտահանրամատչելի միջոցառումները։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած «ERNA – European Researchers’ Night in Armenia» նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։ «MSCA & Citizens 2025» մրցույթն իրականացվում է MSCA (Marie Skłodowska-Curie Actions)՝ Եվրոպական միության Horizon Europe ծրագրի շրջանակում։ Մրցույթին ներկայացված 241 հայտերից ընտրվել են 49 նախագծեր՝ 40 երկրներից, իսկ ծրագրերի իրականացման համար Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 16.3 միլիոն եվրո ֆինանսավորում։ ՀՀ ԳԱԱ ERNA…
Կարդալ ավելինԳյումրու երկու մանկապարտեզներում վաղ տարիքի խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Գյումրու «Ժպիտ» և «Հուսո առագաստ» մանկապարտեզներում մարտի 2-ից գործում են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է նշյալ հաստատություններ՝ ծանոթանալու մսուրային խմբերում երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին, նոր ներդրված համակարգի գործարկման ընթացքին։ Նա շրջել է մանկապարտեզներում, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել աշխատակիցների հետ: Մանկապարտեզներից յուրաքանչյուրն ունի 164 սան՝ 6 խմբով. 1-2 տարեկանների վաղ տարիքի յուրաքանչյուր խմբում 15 երեխա է ընդգրկված։ Նախադպրոցական հաստատությունների տնօրենների…
Կարդալ ավելին









