ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են փետրվարի 16-ից մինչև մարտի 13-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է Գնահատման…
Կարդալ ավելինՍփյուռք
Մսի գինը Հայաստանում աճել է 11–14%–ով. կարագը թանկացել է 7.2%-ով, ձեթը՝ 8.2%–ով, հացը՝ 3.6%–ով. թվեր
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.2%: Այս մասին տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեից։ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.4-1.4%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է մայրաքաղաքում: 2025թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% հավելաճ): 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և…
Կարդալ ավելինԿտրականապես մերժում ենք Իրանի արտասահմանյան գործընկերներին շանտաժի ենթարկելու անպարկեշտ փորձերը. ՌԴ ԱԳՆ
Արևմտյան անօրինական պատժամիջոցների ճնշումը, որին Իրանի Իսլամական Հանրապետությունը ենթարկվել է տարիներ շարունակ, խոչընդոտում է երկրի զարգացմանը և ստեղծում տնտեսական և սոցիալական խնդիրներ, որոնք առաջին հերթին ազդում են շարքային իրանցիների վրա, Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը փորձում են շահագործել աճող սոցիալական լարվածությունը՝ իրանական պետությունը անկայունացնելու և ոչնչացնելու համար։ «Կիրառվում են «գունավոր հեղափոխությունների» տխրահռչակ մեթոդները, որոնց միջոցով բողոքի խաղաղ ցույցերը, արտասահմանից եկած հրահանգներով գործող…
Կարդալ ավելինՌուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով
Ռուսաստանի բանկի տվյալներով՝ Ռուսաստանի միջազգային պահուստները դեկտեմբերի 26-ի դրությամբ հասել են 763,9 միլիարդ դոլարի։ Դեկտեմբերի 19-ի 752,6 միլիարդ դոլարի համեմատ դրանց ծավալն աճել է 11,3 միլիարդ դոլարով։ Դա շաբաթվա ընթացքում 1,5% աճ է։ Կարգավորող մարմինը պարզաբանել է, որ աճը հիմնականում պայմանավորված է ակտիվների դրական վերագնահատմամբ։ Միջազգային պահուստները Ռուսաստանի բանկի և Ռուսաստանի կառավարության կողմից պահվող բարձր իրացվելի ֆինանսական ակտիվներ են։ Դրանք ներառում են արտարժույթային միջոցներ, դրամական ոսկի, հատուկ փոխառության իրավունքներ, Արժույթի միջազգային հիմնադրամում պահուստային դիրքը և…
Կարդալ ավելինՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը
Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Ծնունդին։ Ցուցահանդեսում ներկայացված են հայկական վանքերը, որոնք արտահայտում են մեր հոգևոր ժառանգության լռուն վեհությունն ու դարավոր ուժը։ Ջրաներկի նուրբ գունաշարի և լույսի միջոցով հեղինակը անդրադարձել է հայկական ճարտարապետության առանձնահատուկ բնույթին՝ փոխանցելով ինչպես վանքերի խորհրդավոր մթնոլորտը, այնպես էլ շրջապատող բնության խաղաղ շունչը։ Աշխատանքներում զգացվում է ոչ միայն ճարտարապետական ձևերի ճշգրտությունը, այլև հոգևոր խոր ապրումը։ Ցուցահանդեսի հեղինակ Հասմիկ Քարափուլյանը ստեղծագործական ճանապարհին…
Կարդալ ավելին«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է
Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան 85- ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական…
Կարդալ ավելինՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատարը ակնարկել է Ռուսաստանի Դաշնության ապակառուցողական դերի մասին
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ակնարկել է «Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի իրական կերպարը» ներկայացնելու հարցում՝ Ռուսաստանի Դաշնության կործանարար դերի մասին։ Հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սինանյանն իր ելույթի զգալի մասը նվիրեց «հակապետական ուժերի» և «հայտնի օտարերկրյա կենտրոնների» ու պետությունների կողմից իրականության «աղավաղմանը»։ Նրա խոսքով՝ իր ղեկավարած կառույցը փորձում է արտասահմանում ապրող իր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է իրական Հայաստանը և ինչ «զանգվածային դժգոհություն» կա Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության նկատմամբ։ «Սփյուռքում բնակվելով մեր հայրենակիցները…
Կարդալ ավելինԻրանը մտադիր չէ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով․ Արաղչի
Իրանը չի պլանավորում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով, չի ձգտում պատերազմի, բայց պատրաստ է դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան: Կանխարգելիչ միջոցառումները մեր օրակարգում չեն», – ասել է Արաղչին: Իրանական հեռուստատեսությունը օտարերկրյա պետությունների դեսպանների առջև նրա ելույթից մի հատված է հրապարակել:
Կարդալ ավելինՍԱՏՄ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է NAN-Ի ՈՐՈՇ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԿԱՆՉ
Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, սակայն հետկանչը կատարվում է նախազգուշական նպատակով։ Եթե իրացման ցանցում կտեսնեք տուփեր NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից՝ հորդորում ենք չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով՝ 118. այն շուրջօրյա է և անվճար:
Կարդալ ավելինISDA ապրանքային նշանի պաշտպանության տարածքային ընդլայնում ՀՀ-ում
Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է իրավական հստակություն և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։ ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա…
Կարդալ ավելին









