ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ դեկտեմբերի 18-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00, Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման…
Կարդալ ավելինՍփյուռք
«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ներկայացումը ստեղծվել է Վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։ Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։ Ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ…
Կարդալ ավելին2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է
ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։ Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն…
Կարդալ ավելինԲոյկոտ չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ. Գևորգ Ստեփանյան
Մայրաքաղաքի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանն իր պաշտոնական ֆեսբուքյան էջում գրառումէ կատարել մասնավորապես բոյկոտման կոչ է անում չբարեփոխված մայրաքաղաքի տրասպորտի թքանկացման դեմ: «9%-ոց Ավինյանի հերթական սուտը. Ոչ լեգետիմ փոքրամասնության «քաղաքապետը» հայտարարեց, որ քաղաքացիները իրեն նամակներ են գրում, իբր խնդրելով խիստ միջոցներ ձեռնարկի չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ #բոյկոտող երիտասարդների համար։ Սիրելի՛ երիտասարդներ շարունակե՛ք #բոյկոտել ու տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին։ ՔՊ-ի միակ նպատակը՝ շատ գումար հավաքել ու քաղաքացիներին դիտարկել որպես տուգանքի մատերիալ։ Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնել…
Կարդալ ավելին«Վայոց Ձոր» մարզային բկ-ն քայլում է ժամանակակից բժշկությանը համահունչ
Տարեմուտին ընդառաջ « progressarmenia.com» լրատվական կայքն ավանդական դարձած իր հանդիպումներն է անցկացնում հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպություններին, հիմնարկներին , տեղական արդյունաբերողներին ինչպես նաև առողջապահական կլինիկաներին: Կառավարության նպատակային առողջապահական զարգացման տեսլականներից է առաջիկայում մարզային կլինիկաների կենտրոնացումը: Այդ ծրագրին ընդառաջ նախորդ տարի Վայաց ձորի մարզային բժշկական կենտրոնները միավորվեցին և պիլոտային մեկնարկով 2024 թվականին Եղեգնաձորում բացվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր բժշկական կենտրոն: Այն բարձր սեյսմակայունությամբ, միջազգային չափանիշներով կառուցված 5 մասնաշենքով հիվանդանոց է, որտեղ գործում են արյան փոխներարկման…
Կարդալ ավելինՄՍՇՊՀ․ շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շաքարավազի իրացման ոլորտում։ Մասնավորապես մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի թվով 9 նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», «Շաքարավազ/ SAS փաթեթավորմամբ» և «Շաքարավազ կգ/ գնված YEREVAN CITY») ուղարկվել են լաբորատոր փորձաքննության դրանցում սախարոզի և խոնավության զանգվածային մասը պարզելու նպատակով։ Փորձարկման արձանագրությունները ցույց…
Կարդալ ավելինՄայրաքաղաքի ավագանու դիտարկումը` տարեմուտի թանկացումների ֆոնին
«Մայր Հայաստան» Երևան քաղաքի ավագանում անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է արել և փորձել ՝ ժողովրդի «աչքերը բացել» թանկացումներին ընդառաջ , թե ինչպես է Ավինայի վարած քաղաքականության հետևանքով մայրաքաղաքի ազգաբնակչության ուսերին բարդվում հերթական թանկացումների բեռը: «ՔՊ-ն պատրաստել է Ձեզ համար մի շարք «նվերների» փաթեթ։ 2026թ-ի տարեմուտը Դուք կդիմավորե՛ք Գույքահարկի 100% թանկացման Աղբահանության կրտուկ թանկացման Կարմիր գծերի 13 անգամ թանկացման Տրանսպորտի թանկացման Տեղական տուրքերի թանկացման պայմաններում։«Շնորհակալություն» Ասե՛ք կանե՛նք, հիմնարկին» …
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան: Երկօրյա այցի շրջանակում նախատեսված են ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ: Ժաննա Անդրեասյանը կայցելի մի շարք մշակութային և մարզական հաստատություններ, ինչպես նաև Հայկական մշակույթի և ժառանգության հիմնադրամ: ԿԳՄՍ նախարարը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների՝ մշակութային գործիչների և արվեստագետների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ…
Կարդալ ավելինՀայաստանում չի կարող լինել «Արեւմտյան Ադրբեջան»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողներին հայտնեց, որ ծանոթացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը Հայաստանի Եվրամիության ռազմավարական օրակարգի հռչակագրի հետ կապված։ «Եւ տեսեք, ես ինչ իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է «Արեւմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է․ «Վայ, գրած է Ղարաբաղյան հայեր» և այլն, և այլն, և այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում, ներողություն, 2025 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում, ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ…
Կարդալ ավելինՆերկայացվել է #CoP17-ի պաշտոնական տարբերանշանը (վիդեո)
Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։ #CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։ Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։ Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։ #CoP17-ի կարգախոսը՝…
Կարդալ ավելին








