Դպրոցական շոփինգը՝ 5% քեշբեքով

Դպրոցական շոփինգը՝ 5% քեշբեքով

Սեպտեմբերը մոտ է, իսկ դա նշանակում է, որ դպրոցական գնումների ժամանակն է։ Նոր պայուսակ, գրենական պիտույքներ, հագուստ ու կոշիկներ․ պատրաստվելը դառնում է ավելի հաճելի, երբ գնումների դիմաց ստանում եք նաև քեշբեք։ Պատվիրում եք օնլայն՝ Հայաստանից կամ արտերկրից, թե գնումներ եք կատարում արտերկրում՝ Ամիօն կօգնի երկու դեպքում էլ։ Հուլիսի 1-ից Ամիօն մեկնարկել է ակցիա, որի շրջանակում բանկի նոր քարտապանները կստանան 5% քեշբեք՝ իրենց քարտերով կատարած գնումների համար։ Ակցիային կարող են մասնակցել նրանք, ովքեր՝ • Ամիօ բանկի…

Կարդալ ավելին

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

  Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ…

Կարդալ ավելին

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

  Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում:   Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in:   Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել համալսարանի միջազգային կապերի պատասխանատու պրոֆեսոր Ռաջան Շարմայի հետ՝ ed.oia@cumail.in էլեկտրոնային…

Կարդալ ավելին

Հակահայկական հրապարակումներ ռուսական գիտական «Современная научная мысль» ամսագրում. «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը

Հակահայկական հրապարակումներ ռուսական գիտական «Современная научная мысль» ամսագրում. «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը բողոք–դիմում է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությանը, ՌԴ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովին (ԲԱՀ) և «Современная научная мысль» ամսագրի տնօրինությանը՝ ամսագրում ակադեմիական և գիտական էթիկայի չափանիշների խախտումների վերաբերյալ։ ԲՈՂՈՔ Ռուսաստանյան «Современная научная мысль» (2022–2024 թթ.) ամսագրում տպագրված հակահայկական, պատմական կեղծարարության և ադրբեջանական քարոզչության ակնհայտ դրվագներ պարունակող աշխատանքների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են գիտաքննադատական դիտարկումներ՝ «Ժամանակակից գիտական միտք» («Современная научная мысль») ամսագրում տպագրված հետևյալ հոդվածների վերաբերյալ․ Халилов Э.Ш. Кавказская политика России: историософские размышления (2022, № 3). Ахмедова Н.А. Вопросы истории Азербайджана в российской…

Կարդալ ավելին

«Լոռի» ՋՕԸ շարունակում է ծառայել իր որդեգրած սկզբունքներին(ֆոտոշարք)

«Լոռի» ՋՕԸ շարունակում է ծառայել իր որդեգրած սկզբունքներին(ֆոտոշարք)

Նախորդ տարի Լոռիում տեղի ունեցած ավերիչ  հեղեղումները շատ ծանր դրություն ստեղծեցին տեղի   ենթակառուցվածքների համար , որոնց մի մասը Կառավարության աջակցությամբ  վերականգնվեց, իսկ մի մասն էլ, անհնարինությունից ելնելով, նորը կառուցման  համար միջոցներ ձեռք բերվեցին:Սակայն խնդիրը ոչ միայն վնասների վերականգնման հետ էր կապված, այլև այն պատասխանատվության , ինչը պարտավորեցնում էր ազգաբնակչության նկատմամբ պատշաճ և պատասխանատու գործելը , որի իրական մարտահրավերների թիրախում էր «Լոռի ՋՕԸ» ը: Հիշեցնենք , որ ջրային հեղեղումների հետևանքով, «Լոռի ՋՕԸ»  -ն  զգալի վնասներ էր…

Կարդալ ավելին

Խաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն. Խաչատուրյան

Խաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն. Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։ Այս քայլը…

Կարդալ ավելին

«Թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում. ՀՅԴ Բյուրո

«Թուրանական միջանցք»-ի իրացում է և Հայաստանի ինքնիշխանության ոտնահարում. ՀՅԴ Բյուրո

2025 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան համատեղ հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը, այլև հարված է Հայաստանի ինքնիշխանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ «ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային…

Կարդալ ավելին

ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ

ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ

տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել հանձնաժողով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին  պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։   Մասնավորապես՝ պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում, առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի, սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, արտադրամասում առկա տակդիրներից մեկը…

Կարդալ ավելին

Ամիօ Բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար

Ամիօ Բանկ. պարզ և արագ ավտովարկ՝ քո մեքենայի համար

Մեքենա գնելը կարևոր քայլ է, և Ամիօ բանկը կօգնի, որ այդ քայլը կատարես վստահությամբ։ Հենց այս պատճառով բանկն առաջարկում է ավտովարկ՝ պարզ և հասանելի՝ առանց ավելորդ բարդությունների։ Բանկը տրամադրում է վարկեր ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` Կանխավճար` սկսած 10%-ից Տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -18,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ Կանխավճար` սկսած 20%-ից Տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-19.3%) Եթե կանխավճարդ 50% և…

Կարդալ ավելին
1 60 61 62 63 64 249