Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով։ ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը․ ✔️Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից, ✔️Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից, ✔️երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի…
Կարդալ ավելինՍփյուռք
ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները
ԳԱԱ-ն progressarmenia.com-ին տեեկացնում է որ ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2024- 2025թ․կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Համլետ Գևորգյանի, Յուրի Սարգսյանի, Լևոն Թավադյանի և Ալբերտ Ղուլյանի, թղթակից անդամներ Նիկոլայ Հովհաննիսյանի, Սուրեն Մխիթարյանի, Հայրապետ Գալստյանի հիշատակը։ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, դեսպաններին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին: 2024թ․ ԳԱԱ համակարգում աշխատում է 3595 մարդ, որոնցից 2306-ը…
Կարդալ ավելին1915. История одного перевода
1915-ый был в сознании всегда. Начиная с шестого класса, когда я в отсутствие родителей взяла в руки книгу в зеленом переплете – «Геноцид армян в Османской империи», начиная с огромной – во всю стену – карты СССР, на краю которой виднелся краешек озера Ван, начиная с «Дзори Миро» и «Наапета». Да и Арарат везде и всюду – перед глазами, Арарат всегда – вечное напоминание. Да, 1915-ый был в памяти и в сознании. Ключевое слово –…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ -ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ (ACT ՔՈԼԵՋ) ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Նոր կրթական հաստատություն է բացվում Հայաստանի երիտասարդների համար, որի նպատակն է ձևավորել ապագայի տեխնոլոգիական և ստեղծարար առաջնորդներ։ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել նորարարական, գործնական և մրցունակ կրթություն՝ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում։ ACT Քոլեջը պետականորեն լիցենզավորված մասնագիտական ուսումնական հաստատություն է, որը կրթություն է առաջարկում երեք հիմնական մասնագիտությունների գծով՝ Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն, ինչպես նաև Թվային արվեստ։ Այս ոլորտներն այսօր մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ ACT…
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։
Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ «Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», – նշել…
Կարդալ ավելինԱդրբեջանական «մշակութային հիշողության» փնտրտուք Վարշավայում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարչական հերթական ցուցահանդեսն է կազմակերպել՝ կրկին մեղադրելով Հայաստանի Հանրապետությանն «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է Բաքվի ռեժիմի քարոզչության, որը փորձում է աշխարհին ներկայանալ «մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք»-ի շղարշով՝ քողարկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջատիրության հերթական դրսևորումներն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր ժառանգության յուրացման փորձերը։ Ցուցահանդեսի բացմանը Տվարդովսկիի հրապարակում ներկա էին ոչ միայն Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան,…
Կարդալ ավելին«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է…
Կարդալ ավելինԿհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի…
Կարդալ ավելինԻսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհ
«Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում կանցնեք հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչև մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչև հարսանեկան շքեղ տոնախմբություններ: Ձեզ սպասվում են. «Քոչարի», «Բերդ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր՝ առաջատար հայ պարողների/պարային խմբի կատարմամբ։ Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար, հասանելի կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն ենթագրեր / տիտրեր Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու…
Կարդալ ավելին








