ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (նվազել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.39 դրամ (նվազել է 1.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-425 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինՍփյուռք
Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ.Պապոյան
Հայկական գինին կարող է մրցել համաշխարհային լավագույն նմուշների հետ։ Այս մասին Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի բացումից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մեր գինին որակով գերազանցում է իր ճանաչելիությունը, և մենք պետք է կենտրոնանանք նրա առաջմղման վրա։ Միջազգային բազմաթիվ փորձագետներ հայկական գինին հաճելի բացահայտում են համարում և նշում, որ այն կարող է զարմացնել սիրահարներից շատերին»,– ընդգծեց նախարարը։ Նա հավելեց, որ հայկական գինիների մեծ մասը ոչ միայն համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այլև…
Կարդալ ավելինAMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը.(տեսանյութ)
Ամիօ բանկը, կարևորելով իր աշխատակիցների շարունակական կրթությունն ու զարգացումը, Grow Edutainment կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել էր բանկի ղեկավար անձնակազմի առաջնորդական հմտությունների բարձրացմանն ուղղված LeadUP ծրագիրը: Ութ ամիս տևած այս ինտենսիվ ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Ամիօ բանկի ղեկավարներին՝ զինելով նրանց առաջադեմ հմտություններով, որոնք անհրաժեշտ են թե´ ընդհանուր «կառավարչական լեզու» ձևավորելու, թե´ ղեկավարների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Ծրագիրը ներառում էր թրեյնինգներ և ինտերակտիվ սեմինարներ՝ հաղորդակցման, թիմի ձևավորման և զարգացման թեմաներով: Ամիօ բանկը շարունակելու է իրականացնել նմանատիպ ծրագրեր՝…
Կարդալ ավելինԻսրայելի իշխանությունները պաղեստինյան հարկային եկամուտներից ապօրինի կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար են գանձել
Պաղեստինյան իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի կառավարությունն անօրինական կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար է գանձել Պաղեստինի հարկային եկամուտներից: Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը749 միլիոն դոլար է գանձել, հայտնում է Al Jazeera-ն։ Պաղեստինի իշխանություններն այս գումարը հատկացրել են Գազայում գտնվող պետական ծառայողներին և այլ ծառայություններին, մասնավորապես՝ առողջապահությանը և կրթությանը: Պաղեստինում հայտարարել են, որ Իսրայելը պահում է դրամական միջոցները «որպես պատժիչ միջոց»՝ դադարեցնելու համար Գազային հատկացվելիք վճարումները։ Իսրայելը միաժամանակ…
Կարդալ ավելինՈւղղաթիռով թռիչքի 2 տոմս` Ամիօ բանկի կողմից հայտարարված մրցույթում հաղթողների համար
Ամիօ բանկը մշտապես հանդես է գալիս նոր առաջարկներով և ստեղծում նոր հնարավորություններ իր հաճախորդների համար: Բանկը հատկապես խրախուսում է AMIO Mobile հավելվածի օգտագործումը, քանզի հավելվածի միջոցով գործարքներն ավելի արագ են, հարմար և հեշտ։ Օգոստոսի 19-ից AMIO Mobile-ի օգտատերերի համար բանկը մեկնարկել է մրցույթ՝ «Թռիչք դեպի թվայինը», որի շրջանակում հավելվածի ակտիվ օգտատերերն ունեն հնարավորություն ստանալու 2 անձի համար ուղղաթիռով թռիչքի տոմսեր դեպի Ազատի ջրամբար և Գառնու տաճար: Հաղթելու է 8 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը ստանալու է թռիչքի 2 տոմս`…
Կարդալ ավելինԻնչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել
Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։ My TAX բջջային հավելվածն ունի…
Կարդալ ավելինRegional Anesthesia & Pain Medicine. Որովայնի խոռոչում ավելցուկային ճարպը կարող է քրոնիկ ցավ առաջացնել հատկապես կանանց մոտ
Որովայնի խոռոչում ճարպի ավելցուկը կապված է տարածված քրոնիկ ցավի հետ, հատկապես կանանց մոտ, ասվում է իր տեսակի մեջ առաջին հետազոտության մեջ, որը հրապարակվել է Regional Anesthesia & Pain Medicine ամսագրում: Հետազոտողները ենթադրում են, որ փորի շրջանում ավելորդ ճարպային շերտերի նվազեցումը կարող է օգնել մեղմել հենաշարժական համակարգի քրոնիկ ցավը, հատկապես, եթե այն առաջանում է մարմնի մի քանի հատվածներում: Հետազոտության համար նրանք օգտագործել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի հետազոտության 32409 մասնակիցների տվյալները, որոնք հարցաթերթիկներ են լրացրել և առողջական…
Կարդալ ավելինՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ՝ ԳՐՎԱԾ ՆԱՐԵԿԱՑՈՒ ‹‹ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ›› ՀԻՄԱՆ ՎՐԱ
Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում պատմական իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ: ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտը կհնչի ‹‹Նիժնի Նովգորոդ›› կամերային երգչախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ: Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի ‹‹Այն խոսքը, որով…
Կարդալ ավելինԱմիօ լիզինգ, երբ նպատակները կանաչ են, իսկ երկինքը կապույտ
Ամիօ բանկը ներկայացնում է կանաչ հնարավորությունների նորարարական լուծումներ՝ շահավետ ֆինանսական պայմաններով և տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորությամբ: Եթե ցանկանում եք ընդլայնել, զարգացնել և բարձրացնել Ձեր բիզնեսի արտադրողականությունը, ապա Ամիօ Էներգո+ լիզինգը հենց Ձեզ համար է: Էներգո+ լիզինգը նախատեսված է սահմանված էներգաարդյունավետության չափանիշներին բավարարող նոր հիմնական միջոցների ձեռքբերման և հին սարքավորումները նորով փոխարինելու համար: Ինչու՞ ընտրել Էներգո+ լիզինգը. Ֆինանսավորման լավագույն պայմաններ Ծրագրի ներքո ձեռք բերվող գույքերի լայն տեսականի Բիզնես ծախսերի կրճատման ճկուն հնարավորություն Կանաչ ներդրում բիզնեսի և բնության…
Կարդալ ավելինՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐՈՒՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված» արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի…
Կարդալ ավելին