Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման եւ տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Երեւանում մեկնարկել են Փաշինյանի եւ Պուտինի բանակցությունները
Երեւանում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ բանակցությունները։ Հիշեցնենք, որ Պուտինը ժամանել է Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին։
Կարդալ ավելինՀայաստանը դարձել է դեպի Ռուսաստան հիմնական ավտոարտահանողներից մեկը. փորձագետ
Հայաստանում ավտոմոբիլային շուկան բում է ապրում, ինչը կապված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ, որտեղ ավտոմեքենաների գներն աճել են, այդ թվում այն պատճառով, որ դիլերներն այնտեղ ավտոմեքենաներ չեն արտադրում, նույնիսկ եթե ՌԴ-ում պահպանում են իրենց ներկայությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պաշտոնական ավտոմոբիլային դիստրիբյուտորների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։ «Գոյություն ունի սերտիֆիկացման երկու տեսակ, որոնք պետք է անցնեն մեքենաները մինչեւ շահագործումը։ Հավաստագրման մեկ տեսակ է «մեքենայի հաստատումը», որը տրամադրում է ավտոարտադրողը:…
Կարդալ ավելինԹուրքիայի դատարանը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված 17 կասկածյալի
Թուրքիայի դատարանը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված 17 կասկածյալի։ Վերջիններս մեղադրվում են պետության միասնության դեմ ոտնձգությունների, կանխամտածված սպանությունների եւ սպանության փորձերի մեջ: Եվս երեք կասկածյալներ ազատ են արձակվել կալանքից մինչեւ դատավարությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը: Դատարանը նաեւ հրամայել է Թուրքիայից արտաքսել 29 անձի, որոնք ձերբակալվել էին հարձակման հետ կապված մեղադրանքով։ Նոյեմբերի 13-ին պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում, որի հետեւանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի քան 80…
Կարդալ ավելինԳեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից՝ սեփական դիմումների համաձայն
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության կայքից: Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։
Կարդալ ավելինԱդրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ
Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային…
Կարդալ ավելինԿրեմլը հաստատել Է Պուտինի այցը Երեւան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին»,-հայտնել է նա։ Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները:
Կարդալ ավելինՎրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդդիմությանը մեղադրել է Ուկրաինայի պատերազմից հետո «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» մեջ։ Ընդ որում, նա հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով։ «Նրանք ինձ խնդրել են օդանավեր վարձել եւ Ուկրաինա կամավորներ ուղարկել։ Դրա թույլտվությունը պետք է տար պետությունը։ Դա ուղղակի պատերազմ սկսելու փորձ էր, որի նպատակն էր թույլ տալ Ռուսաստանից երկրում երկրորդ ճակատ բացել»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։ Ղարիբաշվիլին նշել է, որ «եթե Վրաստանի…
Կարդալ ավելինԱդրբեջանը շիա մեծամասնությամբ առաջին պետությունն է, որը դեսպանություն կբացի Իսրայելում․ Jerusalem Post
Ադրբեջանը դարձել է շիա մահմեդական մեծամասնություն ունեցող առաջին պետությունը, որը խորհրդարանի հավանության արժանացումից հետո դեսպանություն կբացի Իսրայելում, գրում է The Jerusalem Post-ը։ «Նոր դեսպանությունը, որի շինարարությունը սկսվել է անցյալ ամիս, կգործի Թել Ավիվում, որտեղ արդեն կա երկրի զբոսաշրջության եւ առեւտրային ներկայացուցչության գրասենյակ։ Իսրայելը եւ Ադրբեջանը արդեն 30 տարի պահպանում են հարաբերությունները, իսկ 1993 թվականից Բաքվում է գտնվում Իսրայելի դեսպանությունը։ Վարչապետ Յաիր Լապիդը բարձր է գնահատել այդ որոշումը՝ Ադրբեջանին անվանելով «կարեւոր գործընկեր Իսրայելի համար եւ մահմեդական…
Կարդալ ավելինՉինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համատեքստում. Մակրոն
«Ուկրաինայում պատերազմի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Չինաստանի հնարավորությունը չափազանց օգտակար է։ Չինաստանը կարեւոր դեր է խաղում Ռուսաստանի վրա ճնշման համատեքստում»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Nikkei-ին եւ Financial Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավարը հնարավորություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, որ «մենք աշխատում ենք միասին, հարգում ենք միմյանց, բայց դուք չեք կարող անցնել միջուկային զենքի հետ կապված սահմանը եւ պետք է հարգեք միջազգային իրավունքը»։ «Այս հիշեցումը չափազանց օգտակար է»,-հավելել է…
Կարդալ ավելին








