ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում։ Հիշեցնենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաքում։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ահաբեկչական գրոհը Հալեպի եւ Իդլիբի դեմ դեռ շարունակվում է. Սիրիայի բանակ
Սիրիայի Զինված ուժերը շարունակում են դիմակայել զանգվածային ահաբեկչական գրոհին, որը ձեռնարկել են ահաբեկչական կազմակերպությունները Հալեպում եւ Իդլիբում, ինչը հանգեցրել է տեխնիկայի ծանր կորուստների եւ մարդկային զոհերի։ Այս մասին տեղեկացրել է SANA-ն։ «Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումները, խախտելով ապաթեժացման համաձայնագիրը, նոյեմբերի 27-ին խոշոր գրոհ են սկսել լայն ճակատով՝ հարվածներ հասցնելով գյուղերին, ինչպես նաեւ մեր ռազմական կետերին այդ շրջաններում։ Զինված ուժերը արձագանքում են ահաբեկչական գրոհին, որը դեռ շարունակվում է, եւ գրոհող խմբավորումները տեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել…
Կարդալ ավելինԴադիվանքն ու «փաստի» հորինումը
Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։ Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի…
Կարդալ ավելինՀՀ ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը` հրապարակում անելով X-ում: «Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս գիշեր հայտնի դարձավ, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:
Կարդալ ավելինՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն»
Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին, «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցել են ԱՀԾ-ից։ Միևնույն ժամանակ ծառայությունից տեղեկացրել են, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչն՝ առանց անուն նշելու։ Ռուսական կողմը երեկ հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները և հանդիպմանը նախատեսված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի,…
Կարդալ ավելինԻսրայելը նոյեմբերին մերժել է հումանիտար առաքելությունների 35 տոկոսի մուտքը Գազա. ՄԱԿ
Իսրայելի կառավարությունը նոյեմբերին մերժել է Գազայի հատված հումանիտար առաքելությունների մոտ 35 տոկոսի մուտքը։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։ Ինչպես նշվել է փաստաթղթում, նոյեմբերի 1-25-ը Գազայի հատվածում նախատեսվում էր իրականացնել ընդհանուր առմամբ 456 հումանիտար առաքելություն։ Դրանցից 184-ին (40 տոկոս) աջակցություն է ցուցաբերվել, 158 առաքելության (35 տոկոս) մուտքը մերժվել է։ Եվս 73 գործողություն (16 տոկոս) բախվել է խոչընդոտների, 41 առաքելություն (9 տոկոս) չեղարկել է կապերը լոգիստիկ հարցերի կամ անվտանգության նկատառումներից…
Կարդալ ավելինՄենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ քննարկել նաեւ անվտանգության հարցերը. Հայաստանի նախագահ
Հայաստանը գնահատում է Լեհաստանի հետ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Այս մասին նոյեմբերի 26-ին Երեւանում Լեհաստանի նախագահի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Լեհաստանը Հայաստանի հուսալի գործընկերն է, այդ թվում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում»,- նշել է նա։ Խաչատուրյանը հայտնել է, որ 2024-ը հատուկ էր ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում՝ հիշեցնելով խաղաղության գործիքի (Եվրոպական հիմնադրամի- խմբ.) գործադրման եւ վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսություն սկսելու վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք ԵՄ-ի հետ քննարկել նաեւ անվտանգության հարցերը։ Այս…
Կարդալ ավելինԿիպրոսը ԱՄՆ-ին է ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագիրը. Լրատվամիջոց
Կիպրոսի Հանրապետությունը ԱՄՆ-ի վարչակազմին է ներկայացրել ՆԱՏՕ-ին իր անդամակցության ծրագիր։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է հունական Kathimerini թերթը։ Զեկույցում ասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին կղզու հնարավոր ապագա միանալու նախագիծը ներկայացրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը հոկտեմբերի 30-ին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Պարբերականի պնդմամբ, պլանը, որը պատրաստակամորեն ընդունվել է Սպիտակ տան ղեկավարի կողմից, «մանրամասն է, մտածված, պլանավորված երկարաժամկետ հեռանկարում և բաղկացած է բազմաթիվ փոխկապակցված փուլերից»։ Զեկույցում ասվում է, որ Խրիստոդուլիդեսն…
Կարդալ ավելինՄեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի որոշմամբ, եթե նա ժամանի երկիր, նշել է նախարարների կաբինետի խոսնակը: Լրագրողները Բրիտանիայի վարչապետի մամուլի քարտուղարին հարցրել են, թե արդյոք Նեթանյահուն կձերբակալվի, եթե նա այցելի Մեծ Բրիտանիա։ Ի պատասխան՝ նա նշել է, որ չի մեկնաբանի «հիպոթետիկ սցենարները», սակայն հավելել է. «Կառավարությունը կկատարի օրենքով նախատեսված իր պարտավորությունները և իր իրավական պարտավորությունները», հաղորդում է BBC-ն։ Նա նկատի ուներ 2001 թվականին Մեծ Բրիտանիայում ընդունված օրենքը, որը…
Կարդալ ավելինԱդրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար
Ադրբեջանի խորհրդարանում դժգոհություն են հայտնել «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը Հայաստանի դեմ տարածքային պահանջները փաթաթել է գեղեցիկ փաթեթով, որը կոչվում է «արևմտյան ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձ»: Միաժամանակ, ագրեսոր երկրի խորհրդարանում պահանջել են փոխել Հայաստանի Սահմանադրությունը և «վերջ դնել ռազմականացման վտանգավոր քաղաքականությանը»։
Կարդալ ավելին








