ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հանդիպման ժամանակ համաձայնել են նոր պատժամիջոցներ մտցնել Իրանի դեմ ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու պատճառով։ Այս մասին տեղեկացրել է DPA գերմանական գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագետներին։ Համաձայնեցված պատժամիջոցներն ուղղված են այն ընկերությունների, հաստատությունների եւ անձանց դեմ, որոնք զբաղվում են այդ զենքի արտադրմամբ եւ մատակարարմամբ, հայտնել են ԵՄ դիվանագետները Լյուքսեմբուրգում համապատասխան որոշման կայացումից հետո։ Համաձայնեցված որոշման այլ մանրամասներն առայժմ անհայտ են։ Թե ովքեր են հայտնվելու պատժամիջոցների տակ՝ շուտով կհրապարակվի ԵՄ Պաշտոնական…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պատրաստ ենք առանց նախապայմանների միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ. Բայդեն
ԱՄՆ-ը պատրաստ է առանց նախապայմանների միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ՝ կապված ատոմային ռումբից փրկվածների ճապոնական Հիդանկիոյին այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման հետ։ Պետության ղեկավարի խոսքով՝ համաշխարհային հանրությունը «պետք է շարունակի առաջընթաց գրանցել դեպի այն օրը, երբ կկարողանա վերջնականապես և ընդմիշտ ազատել աշխարհը միջուկային զենքից»։ «Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորությունների առումով պետք է իրատես լինել. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է: «Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա…
Կարդալ ավելինՆաթանյահուն ՄԱԿ-ից պահանջել է Լիբանանից դուրս բերել խաղաղապահներին
Իսրայելի և հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջև լարվածությունը շարունակում է աճել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել մարտական գործողությունների շրջաններից դուրս բերել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL), հայտնում է Times of Israel-ը: Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Նաթանյահուն եբրայերեն ասել է. «Ժամանակն է, որ դուք դուրս բերեք UNIFIL-ը «Հեզբոլլահի» հենակետերից և մարտական գործողությունների շրջաններից»: «Իսրայելական բանակը բազմիցս խնդրել է դա և բազմիցս էլ մերժումներ ստացել, որոնք բոլորն ուղղված են եղել «Հեզբոլլահի» ահաբեկիչների…
Կարդալ ավելինԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի նավթային եւ նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո, տեղեկացրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC)։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են տասը ընկերությունների մի քանի իրավադատություններում։ Բացի այդ, պատժամիջոցները մտցվել են 17 նավերի դեմ Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) գործողություններին մասնակցելու համար, որը մինչ այդ արդեն բախվել էր ԱՄՆ պատժամիջոցներին։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաեւ պատժամիջոցներ է մտցրել վեց իրավաբանական անձանց եւ վեց նավերի…
Կարդալ ավելինՀարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․ Արմեն Գրիգորյան. Factor TV
Factor TV-ի հարցազրույցը՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ -Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն այս պահին փակուղային չէ՞ արդյոք․ չնայած՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ անկախության հռչակագրի՝ Սահմանադրությունում չմեկնաբանված դրույթները չունեն իրավական ուժ, որոնցից է ՀՀ և ԼՂ վերամիավորման դրույթը, Ադրբեջանը դա բավարար չի համարում, և պահանջում է փոխել Սահմանադրությունը։ Սա փակուղային իրավիճակ չէ՞։ -Ես կարող եմ ասել, թե մենք ինչ նպատակներ ունենք և մենք ինչ ենք փորձում անել։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ կնքել…
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը
Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը: «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: Գերատեսչությունից հիշեցրել են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:
Կարդալ ավելինԵվրոպական երկրները և ԱՄՆ-ը կանխում են լարվածության դեէսկալացիան Մերձավոր Արևելքում. Նախագահ
Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը չեն ցանկանում, որ մերձավորարևելյան պետությունների հարաբերությունները զարգանան հանգիստ մթնոլորտում։ Այդ մասին Աշխաբադում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանը։ «Եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները չեն ցանկանում, որ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները շարունակվեն հանգիստ ուղղությամբ», – մեջբերում է Փեզեքշիանի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է Իրանի նախագահը, իրավիճակը տարածաշրջանում դարձել է կրիտիկական՝ կապված այն բանի հետ, որ Իսրայելը չի ճանաչում «ոչ մի միջազգային իրավական և մարդասիրական շրջանակ»։
Կարդալ ավելինՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետդեպի պատվիրակությանը
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը: «Ուրախ ենք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում ԱՄՆ դեսպանության և պետքարտուղարության պատվիրակությանը: ՀՀ-ում ԵՄ դիտորդները արժեքավոր տեղեկություններ են տրամադրել վերջին զարգացումների և մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:
Կարդալ ավելինՆեթանյահուն դեմ է արտահայտվել Գազայի հարցով բանակցություններին. FT
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի քանի անգամ փորձել է սաբոտաժի ենթարկել Գազայի հատվածում իրավիճակի շուրջ բանակցությունները, որոնք այժմ փակուղի են մտել։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։ Ի սկզբանե, արևմտյան և արաբական երկրները կարծում էին, ըստ հրատարակության, որ «Գազայում հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի ստորագրումը Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմը կանխելու միակ կենսունակ միջոցն էր»: «Սակայն այս դժվար և շփոթեցնող հանգամանքներում միջնորդների ջանքերի և աշխատանքի ֆոնին ակնհայտ դարձավ, որ Նեթանյահուն ամեն ինչ անում…
Կարդալ ավելին







