Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով հրամանի մասին տեղեկացված իրանցի երեք պաշտոնյաների։ Իրանցի զինվորականները դիտարկում են Թել Ավիվի և Հայֆայի տարածքում ռազմական օբյեկտների վրա համատեղ անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հնարավորությունը, սակայն կփորձեն խուսափել քաղաքացիական օբյեկտների թիրախավորումից, հայտարարել են Իրանի պաշտոնյաները: Նրանք ասում են, որ դիտարկվող տարբերակներից մեկը համակարգված հարձակումն է Իրանից…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին
Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։ «Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։
Կարդալ ավելինՀայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն. Ֆրանսիայի դեսպան
Պարոն դեսպան (Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաև – խմբ.), ինչպես դուք եք ասում, օրենքում «լավ տղաներ» չկան։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։ «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքներ, առաջին հերթին դա վերաբերում է վերադարձի իրավունքին։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են»,- գրել է նա։
Կարդալ ավելինԻսրայելը կոչ է անում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կոչ է արել ՆԱՏՕ-ին բացառել Թուրքիային այդ կազմակերպության անդամությունից, հայտնում է Today in Israel պորտալը։ Փորձագետները կարծում են, որ դա կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկրների միջև: «Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։
Կարդալ ավելինՀայաստանը ծրագրում է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախարարին հրավերի համար, որն առաջին է իր ձևաչափով։ Արարատ Միրզոյանն…
Կարդալ ավելինԻսրայելը «կոշտ» պատասխան կտա Գոլանի բարձունքների վրա հարձակմանը. Նեթանյահու
Իսրայելը կոշտ պատասխան կտա հուլիսի 27-ին Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակմանը: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գոլանի բարձունքներում գտնվող այս բնակավայր կատարած այցի ժամանակ։ The Guardian թերթը գրել է, որ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը չի կարող և չի պատրաստվում լքել այն։ «Մեր պատասխանը կհետևի, և այն կլինի կոշտ», – ասաց նա: Հուլիսի 27-ին Գոլանի բարձունքների հյուսիսում գտնվող Մաջդալ Շամս շրջանը հրթիռակոծության է ենթարկվել։ Արդյունքում զոհվել է 12 մարդ՝ հիմնականում երեխաներ և…
Կարդալ ավելինՍահմանային միջադեպերի և սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկները դեռ ուժի մեջ են. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Մեծարգո՛ նախարար, Իմ սիրելի բարեկամ Կոնստանտինոս, Շատ ուրախ եմ վերադառնալ Նիկոսիա արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։ Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը, բայց այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարը պատիվ ունի մասնակցել և ելույթով հանդես գալ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։ Հարգելի’ Կոնստանտինոս, շնորհակալություն այս հրավերի համար, և նշեմ, որ…
Կարդալ ավելինՀեզբոլլահը դրա համար ծանր գին կվճարի, որը դեռ չի վճարել. Նեթանյահուն Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարձակման մասին
Իսրայելը թույլ չի տա, որ Մաջդալ Շամսի սպանությունը «լուռ անցնի», ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները խորհրդակցել են մահացու հրթիռային հարվածից հետո, որի հետևանքով առնվազն 12 երիտասարդ է զոհվել օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող դրուզներով բնակեցված քաղաքում: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին շաբաթ երեկոյան ասել է, որ հարվածը ամենամահաբերն է հոկտեմբերի 8-ին Իսրայել-Լիբանան սահմանին մարտերի սկսվելուց ի վեր, հաղորդում է Times of Israel-ը: Մահացու հարվածից հետո Նեթանյահուն զրուցել է Իսրայելի դրուզների…
Կարդալ ավելինReuters. Լիբանանը խնդրել է Միացյալ Նահանգներին զսպվածության կոչ անել Իսրայելին
Լիբանանի կառավարությունը խնդրել է Միացյալ Նահանգներին զսպվածության կոչ անել Իսրայելին, կիրակի օրը Reuters-ին ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլա Բու Հաբիբը։ Ըստ Լիբանանի ԱԳ նախարարի, ԱՄՆ-ն Լիբանանի կառավարությանը խնդրել է ուղերձ փոխանցել «Հեզբոլլահին», որպեսզի նա նույնպես զսպվածություն ցուցաբերի։
Կարդալ ավելինՆաթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ Գոլանի բարձունքների վրա հրթիռային հարվածի առիթով
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել,մ որպեսզի որոշում ընդունի երեկ ֆուտբոլային դաշտում 12 երեխայի մահվան պատճառ դարձած հրթիռային հարձակմանը Իսրայելի պատասխանի մասին, հայտնում է Times of Israel-ը։ Տարբեր պաշտոնյաներ ենթադրել են, որ ակնկալվում է, որ կառավարությունը հավանություն կտա լայնածավալ պատասխան քայլերին, թեև դրանց ծավալը դեռ պետք է պարզել: Հարց է առաջացել նաև, թե արդյո՞ք դա կհանգեցնի լիբանանյան շարժման հետ լայնածավալ պատերազմի։ Իսրայելի վարչապետի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել անվտանգության կաբինետի նիստից։ Դատելով լուսանկարներից՝…
Կարդալ ավելին







